ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքի խնդիրը ավելացրել է Հայաստանին սպառնացող ռազմական վտանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

kavkaz-uzel.eu-ն գրում է, որ Ադրբեջանը կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը նախատեսված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ համաձայնագրերով։ Սակայն Հայաստանը, որի տարածքով պետք է անցնի միջանցքը, դա չի ընդունում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գուբայի շրջան կատարած այցի ժամանակ ասել է, որ եթե Հայաստանում ռևանշիստական ​​միտումներ լինեն՝ հարցը անմիջապես տեղում կլուծվի։ «Նրանք պետք է ընդունեն մեր պայմանները... թող մեզ ասեն, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը... լավ կլինի, որ այդ հարցը կառուցողականորեն լուծվի բանակցությունների և փոխըմբռնման միջոցով»,- ասել է նա։

«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի կարծիքով Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները իրական հիմք ունեն։ «Զանգեզուրի միջանցքի խնդրին աջակցում են ոչ միայն Ռուսաստանը և Թուրքիան, այլ նաև Արևմուտքը։ Զանգեզուրով անցնող ճանապարհը կդառնա Արևելք-Արևմուտք գլոբալ միջանցքի ամենակարճ տարբերակը։ Անգամ Թեհրանն է վերջին օրերին խոսում այդ միջանցքի գործարկման Իրանի շահագրգռվածության մասին»,- ասել է նա kavkaz-uzel.eu-ի թղթակցին։ Նրա կարծիքով, Զանգեզուրի միջանցքը շահավետ է նաև հենց Հայաստանի համար։ «Սակայն պաշտոնական Երևանը միջանցքի բացման դիմաց ցանկանում է կարգավիճակ Ղարաբաղի հայերի համար»,- կարծիք է հայտնել «Թուրան»-ի տնօրենը։ Ըստ նրա տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ձգձգելու հարցում Հայաստանի դիրքերը թույլ են նաև միջազգային պրակտիկայի տեսանկյունից, և եթե ​​Հայաստանը շարունակի արգելափակել Զանգեզուրի միջանցքի բացումը, ապա Բաքուն կարող է վերահսկողություն հաստատել Լաչինի միջանցքի նկատմամբ։ «Բացի այդ, սահմանազատման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունը կարող է ստիպել Ադրբեջանին ուժային մեթոդներ կիրառել Նախիջևանի և Ղազախի ուղղություններով տարածքները գրավելու համար»,- ասել է նա։

Ադրբեջանական էքստրեմալ հետաքննական լրագրության կենտրոնի փորձագետ Թոֆիգ Դադաշևն էլ կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է։ «Ադրբեջանի ղեկավարության համբերության բաժակը լցվել է. Ալիևը հասկացնում է, որ Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված հարցի հետագա ձգձգումը վտանգավոր է Երևանի համար,- ասել է նա kavkaz-uzel.eu-ի թղթակցին,- Ադրբեջանը Երևանի վրա ազդեցության բազմաթիվ միջոցներ ունի, մասնավորապես, սահմանին շահեկան դիրքերի հետագա գրավումը կարող է դառնալ Հայաստանի վրա ճնշման տարբերակ»։ Դադաշևը չի բացառում նաև ռազմական ճանապարհով միջանցքի բացումը որպես ծայրահեղ քայլ: «Ադրբեջանական բանակի համար մեկ գրոհը բավական է Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար»,- ասել է վերլուծաբանը,- իսկ ռազմական գործողության հիմք կարող է լինել casus belli-ն, այսինքն՝ ռազմական ուժի կիրառումն ի պատասխան Հայաստանի պարտավորությունները չկատարելու»։ Ընդ որում Ադրբեջանի վրա միջազգային ճնշում չի լինի, քանի որ ադրբեջանական բանակը կգրավի այն տարածքը, որն անհրաժեշտ է միջանցքի համար և չի ներխուժի Հայաստանի տարածքի խորքերը, ասել է Դադաշևը։ Դադաշևը նաև ասել է, որ Ադրբեջանում ուժեղ են «հակամարտության վերջնական կարգավորման» տրամադրությունները, ուստի հասարակությունը կարող է աջակցել Բաքվի նոր ռազմական արշավին։ 

Հայ վերլուծաբանները Զանգեզուրի միջանցքի մասին Ալիևի հայտարարությունը գնահատում են որպես ճնշում գործադրելու փորձ։ Ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի Ադրբեջանը ձգտում է խաղաղության համաձայնագիր կնքել շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ միջանցքի մասին դիսկուրսը օգտագործվում է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց։ «Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի վրա ագրեսիվ և ուժային ճնշման քաղաքականությանը։ Միջանցքի տրամադրման համար քաղաքական և իրավական հիմքեր չկան։ Ադրբեջանը փորձում է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային հաղորդակցության հարցում պարտադրել տարածքների փոխանակման դոկտրինան և ցամաքային հաղորդակցություն ստանալ Նախիջևանի հետ,- ասել է նա kavkaz-uzel.eu-ին, -  բայց Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի այլընտրանքային ուղիներ ունի Վրաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի տարածքներով, իսկ Արցախը Հայաստանի հետ այլընտրանքային կապ չունի. այս հանգամանքը կարևոր է: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում որոշում է կայացվել, որ բացի նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակից, պետք է լինի Հայաստանի հետ ցամաքային կապի պարտադիր առկայություն»։ Իսկ ընդհանրապես, Ալիևի հայտարարության մեջ ոչ մի սենսացիոն բան չկա, նրա կողմից սպառնալիքները մեկ անգամ չէ, որ հնչել են, եզրափակել է նա։

Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում բացել միջանցքը, քանի որ դա կդառնա հանձնման ակտ: Նման կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը։ «Հայաստանը պնդում է, որ անցում կատարվի քաղաքական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այլ բան է այն, որ Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ չեն ուզում պարզել, թե ինչպե՞ս կարելի է խուսափել ճնշումներից և հարթել իրավիճակը։ Առայժմ նրանք գերադասում են ժամանակ ձգել, բայց ոչ ոք չգիտի, թե Հայաստանի քաղաքական համակարգը որքա՞ն կդիմանա ճնշմանը։ Մտավախություն կա, որ ինչ որ պահի այն տեղի կտա,- կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբանը,- ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա հիմա իրավիճակը շատ է հեռու նրանից, ինչ 2020 թվականին էր, երբ Ալիևը հաղթող էր, իսկ Պուտինը գլխավոր դատավորը և նրանք էին թելադրում իրենց պայմանները»։ «ԱՄՆ-ն այլ նախագահ ունի, և դա Թրամփը չէ։ Իրանը ցույց է տվել, որ չի ընդունում միջանցքը ուժով ստեղծելու գաղափարը, իսկ նոյեմբերի 16-ի բախումներն էլ ցույց տվեցին, որ Հայաստանը դիմադրելու է, բացի դա համաշխարհային հանրությունը խոսում է ռազմական լուծումների անթույլատրելիության մասին։ Սա, իհարկե, չի բացառում ռազմական լուծումները, սակայն իրավիճակը մի փոքր այլ է։ Ուստի նրանք ցանկանում են ստիպել Հայաստանին կամավոր հանձնվել։ Կարծում եմ Երևանն արդեն հասկացել է, որ կա դիմադրության ներուժ»,- ընդգծել է Հայրումյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular