ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը պարտավոր է վերադարձնել այն քաղաքացիների գումարները, որոնց ստիպել է ՊՇՌ թեստ հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արեգնազ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Կառավարությունը պարտավոր է վերադարձնել այն քաղաքացիների գումարները, որոնց ստիպել է ՊՇՌ թեստ հանձնել
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին կատարելու առողջապահության նախարարի հրամանը։ Այս իշխանությունների հերթական հակասահմանադրական, հերթական կացնային, չմտածված, ապօրինի ու անգրագետ որոշումը։
«Հայաստան» դաշինքն էր դիմել ՍԴ՝ ի դեմս Արամ Վարդևանյանի Aram Vardevanyan, վիճարկելով առողջապահության իրավաբան նախարարի հրամանը Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, որով աշխատող քաղաքացիներին պարտադրվում էր կա՛մ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կա՛մ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել։
Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Անահիտ Ավանեսյանը ոչ միայն առողջապահությունից, այլև իրավաբանությունից որևէ գաղափար չունի։ Այլապես չէին ստիպի հպարտ քաղաքացիներին Սահմանադրությանը հակասող քայլի դիմել, ֆինանսական վնասներ կրել և հոգեբանական ճնշումների ենթարկվել։ Այն քաղաքացիների, որոնց առաջ սրանք իբրև թե խոնարհվում են, որոնց իբրև սիրում են, և որոնցով իբրև հպարտանում են, բայց իրականում տուգանքի մատերիալի ու թալանի տեղ են օգտագործում միայն։
Այս ընթացքում քանի՞ քաղաքացի է ԱՆ-ի կողմից ստեղծված փակուղային իրավիճակում հայտնվելու պատճառով ստիպված ՊՇՌ թեստ հանձնել, քանի՞ քաղաքացի է աշխատանքից հեռացվել, քանիսի՞ն են անօրինական տուգանքի ենթարկել, քանի՞ կոլեկտիվում են կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, քանի՞ հիմնարկ է զրկվել լավ մասնագետներից, քանի՞ մարդ է պոլիկլինիկաներում հերթերի մեջ վարակվել Քովիդով․․․ նմանատիպ և բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց համար ԱՆ-ն և այս ապիկար իշխանությունը դեռ պատասխան պետք է տան։
Իսկ մինչ այդ կառավարությունը պարտավո՛ր է վերադարձնել այն բոլոր աշխատակիցների գումարները, որոնց ստիպել է իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել և որոնց այսքան ժամանակ, փաստորեն, թալանել է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular