Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
«Օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 26-ը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր Երևանում կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 0-2, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։