ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ տվեցին մտնել Փարաքարի համայնքապետարան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ տվեցին մտնել Փարաքարի համայնքապետարան։
Կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ոստիկանությունը վերջապես թույլ է տվել Գրիգորյանին մտնել շենք։
Գրիգորյանը համակիրների և լրագրողների ուղեկցությամբ շրջեց համայնքապետարանում, զրուցեց աշխատակիցների հետ։

«Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, որին մինչ այս պահը չենք ծանոթացել։ Ընտրություններից հետո մենք մյուս կողմերին համերաշխ աշխատելու կոչ ենք արել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերն էլ ընդգրծված են ավագանիի կազմում։ Ուզում ենք օր առաջ համատեղ ուժերով զարգացնել համայնքը»,-ասաց կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը։

Նա մյուս ուժերին հրապարակավ կոչ արեց նստել մի սեղանի շուրջ ու լուծել առաջացած խնդիրները։ Առաքելյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին այս լարվածությունը կավարտվի, և օր առաջ կանցնեն աշխատանքի։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, 10 քվեով ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 քվեով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները):
Նրանց պնդմամբ` համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին պաշտոնը ստանձնելու։
 
Այնուհետև «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը, նրանց և ոստիկանների միջև բախումներ էին սկսվել։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular