ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական երկխոսություն․ Փաշինյանը երկիրը տանում է նոր կանխորոշված պարտության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական երկխոսություն սկսելու առաջարկը Նիկոլ Փաշինյանի համար մանիպուլյացիայի և քաղաքական առևտրի նոր հնարավորություններ է բացել, և գործող իշխանությունները բուռն թափով լծվել են այդ գործին, թեև հստակ գիտակցում են, որ այդ գործընթացում Հայաստանի պարտությունը կանխորոշված է։ Գործող վարչախումբը վաղուց է ապացուցել, որ Հայաստանի շահերն իրեն չեն հետաքրքրում, գործընթացը նրանք օգտագործելու են բացառապես իրենց շահերի, Հայաստանում իրենց իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Հենց այդ նպատակով էլ հայկական կողմը որպես բանագնաց նշանակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, այլ ոչ որևէ փորձառու և բանակցելու հմտություններ ունեցող դիվանագետի։ Ռուբինյանն այդ բանակցություններում ապահովելու է միայն Նիկոլ Փաշինյանի շահը, որը համընկնում է Թուրքիայի շահի հետ։

Փաստացի, հայ-թուրքական երկխոսությանը Թուրքիայի կողմից կլինի երկու, Հայաստանի կողմից՝ ոչ մի բանակցող։ Հայ-թուրքական երկխոսության ծավալմանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է փաշինյանական իշխանության մեկ այլ ձախողված գործիչ ևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք դա նշանակում է, որ ՀՀ ներկայացուցիչներն էլ Անկարա են գնալու, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ հաջորդ հանդիպումը Թուրքիայում է կայանալու, հետո նաև՝ Բաքու, իսկ այդ երկրների ներկայացուցիչներն էլ Հայաստան այցելեն, Գրիգորյանն արձագանքել է․ «Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»։

Ամեն ինչից զատ, հայ-թուրքական երկխոսության մեջ ուրույն տեղ ունի տնտեսական բաղադրիչը։ Թեև գործող իշխանությունները որևէ հոդաբաշխ եզրակացություն չեն ներկայացրել, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար սահմանների բացումը, որ ոլորտները կհայտնվեն փլուզման կամ կլանման վտանգի ներքո, հստակ է, որ շատ օլիգարխներ իրենց ձեռքերը կտաքացնեն՝ թուրքերի հետ առևտուր և բիզնես անելով։ Սա է իշխաամերձ գործարարների ոգևորության առիթը, նրանց են բաժին հասնելու շահույթները, իսկ կորուստները կկրի ՀՀ բնակչությունը։

Սարգիս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular