ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է շեղվել հեղափոխական արժեքներից․ Մարությանի ապտակը Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանին 44 կողմ և 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին ու միանգամից մայրաքաղաքի նոր ղեկավար ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Իսկ մինչ քվեարկությունը Հայկ Մարությանը վերջին ելույթն ունեցավ որպես քաղաքապետ, «հեղափոխական» թիմին փաստարկված մեղադրանքներ ներկայացնելով հեղափոխական օրակարգից շեղվելու, սեփական կոմֆորտը հանրային շահից գերագնահատելու մեջ։

«Երեք տարուց մի փոքր ավելի պաշտոնավարած Մարությանը հայտարարեց՝ տարբեր պաշտոնյաներից տարատեսակ զանգեր է ստացել, որոնք մերժել է. «Որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ է գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք է դրել, իրենք պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը Ֆեյսբուքով չեն կառավարում»,- նշեց Մարությանը:

Արդեն նախկին քաղաքապետը քրեական մեղադրանքների մի ամբողջ շարք ներկայացրեց, կետ առ կետ ապացուցելով, որ գործող իշխանությունների խոսքն ու գործը իրականում չի համընկել, իսկ կոռուպցիան դարձել է փաշինյանական վարչախմբի հիմնական բանուգործը։ Իրավական երկրում նման ելույթը մի քանի քրեական գործեր հարուցելու առիթ կդառնար, մինչդեռ հայ հանրությունը վստահ է, որ հետապնդումների թիրախ կդառնա հենց ինքը՝ Հայկ Մարությանը։ Մարդ, ով հրաժարվեց պարել Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ, այլ անտրտունջ արեց հնարավորը՝ իշխանական թիմի հարուցած խոչընդոտների ուղեկցությամբ։ Ցավալին, իհարկե, հեղափոխությունը սեփականաշնորհելու փաշինյանական վարչախմբի վարքն է, հռչակած արժեքներից հրաժարվելը, անսկզբունք կարիերիստներին առաջնային դեր տալը։ Իսկ Հայկ Մարությանն արդեն բոլոր հնարավորություններն ունի քաղաքական նոր գործոն և համախմբող դառնալու, ձեռնոց նետելու Փաշինյանին։ Նա հեռացավ քաղաքապետարանից՝ շրխկացնելով դուռը և լայն ապտակ հասցնելով փաշինյանական թիմին։

Արսեն Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular