ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Հեռահար ավիացիայի օր, Ուկրաինա՝ Կապի զորքերի և շտաբային մասնագետների օր, ճապոնիա՝ Գահից հրաժարված կայսրի ծննդյան օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակել է Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը։

1908 – ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, որի լուսանկարած անձանց թվում են Եղիսաբեթ 2-րդը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը, ինչպես նաև Չերչիլը։

1918 - հայ-վրացական պատերազմի ընթացքում  հայկական զորքերն ամրացել են Սադախլոում:

- Իրանը երկու հայերից և երկու մուսուլմաններից բաղկացած խումբ է ուղարկել Նախիջևան, որպեսի վերջիններս խաղաղություն հաստատեն հայերի և ադրբեջանցիների միջև։   

1928 – ծնվել է նշանավոր երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1991 - ԽՍՀՄ-ի քայքայման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պաշտոնապես գրավել է ԽՍՀՄ-ի տեղը։

1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է անկախ Արցախի Հանրապետության առաջին նախագահ։

2006 - Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվել է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչև Հայաստանի նոր օրհներգի տեքստը և երաժշտությունը օրենքով սահմանելը»:

2010 - ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը չի ստացել հեռարձակման արտոնագիր։

2010 – վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանը:

2011 – վախճանվել է նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը։

2014 - Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ին:

2019 - Ոստիկանները Չեխիայից Հայաստան են բերել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսին, որը մեղադրվել է ապօրինի զենք պահելու ու թմրանյութերի շրջանառության մեջ։

2020 - վախճանվել է ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

484 - Գուներիխի մահից հետո վանդալների թագավոր է դարձել Գունտամունդը։

558 - Խլոտար 1-ինը ավարտել է Ֆրանկյան թագավորության միավորումը իր իշխանության տակ։

1672 - իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերել է Սատուրնի հերթական արբանյակը՝ Ռեյան։

1732 - ծնվել է անգլիացի տեքստիլ արդյունաբերող և գյուտարար Ռիչարդ Արկրայտը։

1777 - ծնվել է Ռուսական կայսրության ցար Ալեքսանդր 1-ինը։

1783 - Ջորջ Վաշինգտոնը դադարել է հանդիսանալ Կոնտինենտալ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։  

179- ծնվել է ռուս մեծանուն նկարիչ Կարլ Բրյուլովը։

1804 – ծնվել է  ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը։

1805 - ծնվել է Նյու-Յորքի մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը։

1871– Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

1888– հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը և նվիրեց այն մի անառակ կնոջ:

1900 —Ռեդժինալդ Փասսենդենը աշխարհում առաջին անգամ իրականացրել է ձայնային ռադիոհերարձակում։

1913 —մի քանի խոշոր բանկերից կազմակերպվել է ԱՄՆ-ի Ռեզերվային ֆեդերալ համակարգը, ներկայումս այդ բանկերը իրավունք ունեն իրականացնել դոլլարի էմիսսիա։

1931 —ծնվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի արտիստ Լև Դուրովը։

1933 —ծնվել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոն։

1947- Bell Labs ընկերությունը ցուցադրել է առաջին տրանզիստորը։

1953 —ԽՍՀՄ-ում գնդակահարվել են Բերիան, Մերկուլովը, Կոբուլովը, Գոգլիձեն, Մեշչիկը, Դեկանոզովը և Վլադզիմիրսկին։

1972– փրկվել են վթարի ենթարկված Ուրուգվայի զինուժի 571 չվերթի ողջ մնացած ուղևորները, որոնք անմարդաբնակ վայրում կենդանի մնալու համար ստիպված են եղել ուտել զոհվածների դիակները։

1972– Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել են:

1986 —յոթամյա Գորկովյան աքսորից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։

1990 —տեղի է ունեցել Սլովենիան Հարավսլավիայից անկախանալու հանրաքվեն, որի ժամանակ անկախացմանը կողմ է արտահայտվել քվեարկողների  95 %-ը։

2000– ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:

2013 —վախճանվել է հրաձգային զենքի ռուս նախագծող Միխաիլ Կալաշնիկովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular