ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոշ սննդային հավելումներ մեծացնում են քաղցկեղի ռիսկը. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները վաղուց գիտեն սննդային որոշ հավելումների` առողջության վրա վնասակար ազդեցության մասին։ Ֆրանսիական NutriNet-Santé-ի (Ֆրանսիա) նոր հետազոտությունը հաստատում է ավելի վաղ հնչեցված մտահոգությունները: Պարզվել է, որ որոշ սննդային հավելումներ մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ 2009 թվականից մասնագետները վերահսկել են ավելի քան 170 հազար կամավորների առողջական վիճակն ու ուտելու սովորությունները։

Սննդային հավելումների եւ քաղցկեղի բարձր ռիսկի միջեւ կապը գնահատելու համար գիտնականները վերլուծել են մասնակիցների զեկույցներն ամենօրյա սննդակարգի եւ արհեստական ​​նիտրատների եւ նիտրիտների ընդունման մակարդակի վերաբերյալ, որոնք օգտագործվում են վերամշակված մսի մեջ՝ պահպանման ժամկետը երկարացնելու համար, ինչպես նաեւ` քաղցրացուցիչների եւ տրանսճարպային թթուների:

Դիտարկման ժամանակահատվածում խմբում գրանցվել է 3311 առաջնային քաղցկեղ, որից 966-ը կրծքագեղձի քաղցկեղ է, մոտ 400 շագանակագեղձի քաղցկեղի դեպք։ Գիտնականները ամուր կապ են հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի եւ նիտրատների ավելացման, ինչպես նաեւ շագանակագեղձի քաղցկեղի եւ նիտրիտների միջեւ:
Հետաքրքիր է, որ բնական աղբյուրներից նիտրատների եւ նիտրիտների օգտագործումը, այլ ոչ թեզ` արհեստական ​​հավելումների տեսքով, կապված չէ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ:

Գիտնականները նաեւ կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացում են հայտնաբերել ասպարտամ e951, ացեսուլֆամ-K e950 եւ sucralose e955 սովորական քաղցրացուցիչների ավելցուկային օգտագործման դեպքում: Այդ կապը հատկապես նկատելի էր գեր մարդկանց մոտ։

Հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են նաեւ քաղցկեղի առաջացման ռիսկի կապը տրանս ճարպաթթուների՝ փոփոխված քիմիական բանաձեւով ճարպերի օգտագործման հետ: Այդ նյութերը լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, եւ տրանսճարպերի պարունակությամբ ֆաստ ֆուդը շարունակում է առաջատար մնալ, հատկապես` համբուրգերը, չիզբուրգերը եւ այլն։ Գիտնականները պարզել են, որ տրանս ճարպաթթուների մեծ քանակությամբ օգտագործումը կապված է քաղցկեղի, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular