ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուր է գնում Հայաստանը. պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները. «ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին:

«Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ ավտոմոբիլային երթուղի եւ երկաթուղային երթուղի: Ավտոմոբիլային երթուղու զարգացման ուղղությամբ մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը հայ-վրացական սահմանը կապում է Հայաստան-Իրան սահմանի հետ: Ճանապարհի առավել արդյունավետ աշխատանքի համար մենք ակտիվ քննարկումների մեջ ենք մեր իրանցի եւ վրաց գործընկերների հետ, ու շատ կարեւոր է, որ այստեղ լիարժեք փոխըմբռնման հասնենք: Ընդ որում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Արբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվի՝ դառնալով Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք երթուղի»,- նշել էր նա:

Երեկ էլ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Երեւան-Նախիջեւան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանը: Վերջինս երեկ հանդիպել էր ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներին եւ նման հայտարարություն արել հենց այդ հանդիպման ժամանակ:

Իր հերթին էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ նշել է. «Մինչեւ երկաթգծի Մեղրիի, այնուհետեւ Հորադիզ տանող հատվածների կառուցումը այժմ քննարկվում է Երասխը ադրբեջանական Սադարակին կապող երկաթուղու մի քանի հարյուր մետրի վերագործարկումը, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթգծով կապել Իրանին»: Նկատենք, որ Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին։

Բաքուն այն ծրագրում է ավարտել մինչեւ 2023թ. վերջ: Այսինքն՝ Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Հայաստանի քարտեզի շուրջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք դրսեւորվում են «Կարգին սերիալի» մոտիվներով:

Ամբողջական հոդվածը՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular