ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը իր համար գտնելու է պաշտպանության Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը սրում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքուն ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստանալու: Տեսակետներ են հնչում, որ չի բացառվում ոչ միայն դիտորդ դառնա, այլ ԵԱՏՄ անդամ:

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այս մասին` քաղաքագետը ասաց․ «Իհարկե, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանն իր հարաբերությունները գալիք տարվա ընթացքում միջազգային հանրության հետ 44-օրյա պատերազմի պատճառով երևի աստիճանաբար կխզի, քանի որ Եվրոպայի խորհրդում պետք է գնահատական տրվի այդ հարցին ուղղված բանաձևի կետերից մեկին, թե ով է պատասխանատուն ուժի չկիրառման սկզբունքի խախտման համար: Ըստ էության, դա ագրեսիայի ճանաչումն է: Գիտեք, որ Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը, խտրականության ցուցաբերումը, ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը: Այս ամենը, իհարկե, բերելու է նրան, որ Ադրբեջանը իր համար գտնելու է պաշտպանության Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը սրում է իր հարաբերություններն Արևմուտքի հետ»։

Հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի Ռուսաստանի այս գործողություններին` քաղաքագետն ասաց․ «Մենք տեսնում ենք, որ երբ մենք գերի ենք վերցնում, մեկ օր էլ չի անցնում, Ռուսաստանը նրանց վերադարձնում է Ադրբեջանին, մինչդեռ մենք ամիսներով մեր գերիներին թողնում ենք Ադրբեջանում: Ռուսաստանն ակնհայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, և դա ոչ մեկի համար նորություն չէ: Չեմ կարծում, թե որևէ մեկի համար դա նորություն է»: Անդրադառնալով հարցին թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև այդ լարվածությունն ինչի՞ կարող է հանգեցնել Անդրեաս Ղուկասյանն ասաց․ «Դժվար է կանխատեսել, բայց դա շատ նման է երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի: ՌԴ ղեկավարությունն այդ առիթով հայտարարել է, որ իրենք կորցնելու բան չունեն և պատրաստ են այդպիսի զարգացումների: Ըստ էության, հիմա, պատկերավոր ասած, 5 է պակաս բախումներից, հատկապես Ուկրաինայում»:

Սոնա Գիշյան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular