ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի «նախիջևանյան» հայտարարությունը ցնծություն է առաջացրել Բաքվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հայտարարությունը,որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե երկրի սահմաններից,այլ Նախիջևանից,Բաթումից,Բալկաններից և Հալեպից մեծ ցնծություն է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ...Բաքվում փորձում են կռահել,թե ինչու՞ է Էրդողանն իր այս հայտարարության մեջ օգտագործել "Նախիջևան" եզրույթը և մեկնաբանում են այն... Ազերիները բոլորին հիշեցնում են,որ Էրդողանի հայտարարության հիմքում ընկած է ռուսների և թուրքերի միջև 1921 թ­ի հոկտեմբերի 13­-ին ստորագրված Կարսի պայմանագրի կետերից մեկը,որն ըստ ադրբեջանցիների "միջազգային­իրավական երաշխիքներ" է ապահովում Նախիջևանի Ադրբեջանի կազմում լինելու համար... Իր տգիտությամբ և անհոդաբաշխ մեկնաբանություններով հայտնի ազերի երեսփոխան Զահիդ Օրուջը ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը ասել է,որ Հայասատանը մշտապես սպառնում է Նախիջևանին և Էրդողանն այս հայտարարությամբ հասկացրել է Երևանին,որ չի հրաժարվելու իր պարտականություններից այդ երկրամասի անվտանգության ապահովման երաշխավորրը լինելուց...Օրուջը նաև առաջարկել է Էրդողանին իր հայտարարության մեջ նշել նաև Ղարաբաղը... Գրեթե նույն "բովանդակությամբ" է մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը թուրք քաղաքագետ և լրագրող Բյուլենթ Էրենթաջը... Հետաքրքիրն այն է,որ Հայաստանում ոչ ոք,գոնե վերջին տարիներին,չի սպառնացել Նախիջանին...Այդ "սպառնալիքների" մասին երևի տեղյակ են Բաքվում և Անկարայում,որոնք ինչ­որ սադրանքեր են նախապատրաստում Հայաստանի դեմ կամ էլ հիմքեր են նախապատրաստում,որ թուրքական զորքերը "օրինական" հայտնվեն Նախիջևանում...Պատահական չեմ համարում Էրդողանի այս հայտարարությունը,որում նա հատուկ նշեց Նախիջևանը...Թուրքիայի բռնապետը մինչ այս հայտարարում էր,որ Մոսուլը և Հալեպը ևս թուրքական են,որտեղ շատ արագ հայտնվում էին թուրքական զորքերը... Ադրբեջանցի և թուրք կեղծարարները Կարսի պայմանագիրը փորձում են ներկայացնել որպես միջազգային­իրավական փաստաթուղթ,այնինչ այն հասարակ թղթի կտոր է...Կարսի պայմանագիրը վավեր է միայն Ռուսաստանի և Թուրքիայի համար...Իսկ միջազգային հանրությունն այն չի ճանաչում որպես իրավական փաստաթուղթ,քանի որ 1921 թ­ին նույն այդ միջազգային հանրությունը ՉԷՐ ՃԱՆԱՉՈՒՄ բոլշևիկների իշխանությունը Ռուսաստանում և քեմալականների իշխանությունը Թուրքիայում որպես լեգիտիմ իշխանություն,ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած Հայաստանի,Վրաստանի և Ադրբեջանի բոլշևիկների իշխանությունները,որոնք համարվում էին Ռուսաստանյան Բոլշևիկյան կուսակցության մասնաճյուղները Հարավային Կովկասում...Այդ,ինչպես նաև Մոսկվայի պայմանագիրը իրավական ոչ մի ուժ չունեն...Այդ պայմանագրերը ժամանակին ստորագրվել են երկու "իզգոյների"՝Ռուսաստանի և Թուրքիայի միջև և ժամանակն է,որ հիմա Հայաստանը ջանքեր գործադրի դրանք չեղյալ հայտարարելու համար՝անտեսելով բոլոր ճնշումները Մոսկվայից... Ռուս­թուրքական "ֆլիրտը" շարունակվում է,և Անկարայում ՌԴ դեսպան Կառլովի սպանությունից հետ այն ավելի է խորացել...Իսկ թուրքերը շատ լավ գիտեն,որ երբ "հաճույքից" Մոսկվան "գլուխը կորցնում" է, նրանից կարելի է ավելին ստանալ,ինչպես դա եղավ 1921 թ­ին...Սակայն Մոսկվան այդ թուրքական կասկածելի "հաճույքի" դիմաց վարձահատույց է լինում ուրիշների հաշվին... Էրդողանի կարծիքով հիմա իր և Պուտինի "ֆլիրտը" այնքան է խորացել,որ կարելի է հիշել Նախիջևանի մասին...Խայծը գցված է...Անկարայում հիմա սպասելու են Կրեմլի արձագանքին... Հ.Գ.Շատ լավ առիթ է ընձեռվել,որ պաշտոնական Երևանը որևէ ձևաչափով կրկին բարձրաձայնի այդ պայամանագրերի ոչ լեգիտիմության մասին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular