ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն կոտրում է բանակի մեջքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը Հայաստանում ամենից շատ վախենում է հայկական բանակից։ Նրա գործողությունները, բանակի վարկաբեկմանն ուղղված քայլերը, անգամ գերիների նկատմամբ վերաբերմունքը միտված է միայն մեկ բանի՝ կոտրել զինված ուժերի մեջքը, վարկաբեկել ժողովրդի աչքում, նսեմացնել հայ զինվորականի ոգին, կերպարը, քայքայել զինված ուժերը։

Պատերազմում կրած պարտությունից հետո ողջամիտ և հայրենիքը դույզն-ինչ սիրող իշխանությունը կփորձեր փայփայել, ուշքի բերել զինված ուժերը, գործուն բարեփոխումների միջոցով բանակից վերացնել արատավոր երևույթները, վերազինում և արդիականացում կիրականացներ, կվերադարձներ գերիներին։ Մինչդեռ մենք տեսնում ենք բոլորովին հակառակը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում իր ամենամոտ մարդկանցից մեկի նշանակումն էլ բանակի քայքայման օպերացիայի օղակներից մեկն է։

Փաշինյանը, իհարկե, բանակն ու նրա խնդիրները, գերիներին օգտագործում է իր քարոզչական հնարքների համար, երբ իրեն պետք է։ Իսկ երբ այլևս գերիներն իրեն պետք չեն, սկսում է անվանարկել նրանց։ Լավագույնս այդ վարքի նկարագրությունը նախօրեին ՀՀԿ համագումարում տվեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է»,- ասաց նա:

ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ երեկ է ընդգծել, թե Փաշինյանի գործունեությունն առհասարակ 2018-ից հետո ուղղված է եղել անվտանգության համակարգի փշրմանը և նրա բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ձախողվել են, այլ իրենց հետ սրբել տարել են տասնամյակներով ստեղծվածը։

«Փաշինյանը շարունակում է ոչնչացնել համակարգեր, որին մասնակից բոլոր ուժերն ու գործիչները՝ անկախ անձնական ու մասնագիտական որակներից, իշխող թիմում հայտնված հանգամանքներից, պատասխանատվություն են կրելու նրա բոլոր արարքների՝ արածների ու չարածների համար»,- նշել է Աբրահամյանը։

Խաչատուր Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular