ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաչատրյան ջազ»-ով ամփոփվեց Խաչատրյանի 9-րդ միջազգային փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով եզրափակվեց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ունկնդիրը վայելեց Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան «Գայանե» բալետից, Սուսերով պարը «Գայանե» բալետից և այլ ստեղծագործություններ։

Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

«Խաչատրյան ջազը» սիրված ու սպասված ծրագիր է։ Արմեն Հյուսնունցը կարծում է, որ այն հաջողված, կայացած նախագիծ է, բացի այդ, Խաչատրյանի երաժշտությունը հրապուրիչ է, ջազային սինթեզն էլ ավելի հետաքրքիր է դարձնում ծրագիրը։ Պարոն Հյուսնունցը նկատում է, որ ծրագիրը հատկապես գրավիչ է, քանի որ ունկնդիրը մասնակից է դառնում ջազային իմպրովիզացիոն էներգետիկային։

Ըստ Վահագն Հայրապետյանի էլ՝ «Խաչատրյան ջազը» Խաչատրյանի արվեստի նոր մեկնաբանություն է։ Նա նշում է, որ թեև ինքը խաչատրյանական երաժշտությունը նախընտրում է լսել ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է գրել, սակայն դաշնակահարն ավելացնում է, որ Խաչատրյանի երաժշտության մեջ շատ են նաև ջազային տարրերը։ Խոսելով ներկայացված մշակումների մասին՝ պարոն Հայրապետյանը շեշտեց, որ բոլորն էլ տարբեր են ու յուրահատուկ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի կրում էր «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, և համերգները նվիրված էին այս երեք խոշորագույն հեղինակների արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ փառատոնի խորագիրը խորհրդանշում է ժամանակաշրջանը, որի ընթացքում ապրել, արարել են երեք երաժիշտ ընկերները։ Արամ Խաչատրյանը միշտ ցանկացել է, որ իր ընկերների՝ Պրոկոֆևի և Շոստակովիչի ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, մարդիկ ծանոթ լինեն նրանց արվեստին։ Եվ ահա Խաչատրյանի անվան 9-րդ փառատոնի ընթացքում կազմակերպիչները փորձել են կյանքի կոչել մեր հայրենակցի ցանկությունը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հավելենք նաև, որ փառատոնն այս տարի դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular