ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին փող է պետք․ Ամուլսարի գործով քրեական վարույթը կարճվել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փող է պետք, շատ փող։ Պատերազմից հետո իշխանությունները հանրությանը փորձում են մոլորեցնել «հաց և տեսարաններ» հռոմեական հին գաղափարով։ «Հացը», պատկերավոր ասած, չի բավականացնում, փոխարենը տեսարաններին են զոռ տվել։ Փաշինյանը, սակայն, հրաշալի հասկանում է, որ ջախջախված տնտեսությունը պետք է ինչ-որ կերպ ուշքի բերել, այլապես սոցիալական ցնցումներն անխուսափելի են դառնալու, և կարող են հանգեցնել իշխանության կորստի։

Այժմ փաշինյանական վարչախումբը, ոտուձեռ ընկած, գումար է փնտրում թե՛ դրսում, թե՛ ներսում՝ Հայաստանում։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, թե Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրգործը կարճվել է։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ «Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ, ուստի 21.12.2021թ.-ին որոշում է կայացվել մի շարք անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին»:

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած «դուքյանը», այլ որոշում չէր էլ կայացնելու։ Փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչները, եթե մինչև 2018 թվականը տասնյակ ու հարյուրավոր անգամ արտահայտվել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ, ապա իշխանափոխությունից հետո կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը, մշտապես պնդել, թե հանքը պետք է շահագործվի։ Ընդ որում, Ամուլսարի հանքի շահագործումը նաև քաղաքական նշանակություն ունի, գերտերություններն էլ քանիցս նշել են հանքի շահագործման իրենց շահագրգռության մասին։ Միայն ժողովուրդը, և հատկապես Ջերմուկի բնակչությունն է դեմ, որ իրենք թունավորվեն, իսկ որոշ պաշտոնյաներ և միջազգային կորպորացիաներ հարստանան։ Այսօր արդեն հատ-հատ վերացվում են Ամուլսարի հանքի շահագործման խոչընդոտները։ Փաշինյանը այլևս կարիք չունի ժողովրդահաճո հայտարարություններ անելու, բնության սիրահար խաղալու։ Նրանց փող է պետք, հնարավորինս արագ և շատ, և այս իշխանությունն ամեն ինչ անելու է հանքը շահագործելու։ Արդյո՞ք բնապահպանները, հանրությունը, մասնագետները կպայքարեն իրենց իրավունքների և մարդկանց առողջության համար։ Հուսով ենք։

Կարեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular