ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ -  Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան և Ղրղզստան` Էներգետիկայի օր, Ուկրաինա՝ Դիվանագիտական ծառայության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1790 – Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ սկսել են Իզմայիլ քաղաքի պաշարումը, որտեղ կենտրոնացված են եղել Օսմանյան կայսրության մեծաքանակ զորքեր:

1800 – Պավել 1-ինը ստորագրել է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։

1882 – ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Արսեն Տերտերյանը:

1915 – ծնվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը։

1920 - Մոսկվայում բացվել է Համառուսաստանյան Խորհուրդների 8-րդ համագումարը, որի ժամանակ ընդունվել է էլեկտրաֆիկացման ԳՈԷՌԼՈ-ի պլանը։

1941 – վախճանվել է կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանը:

1972 – վախճանվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։

1991 - Ստեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը և առգրավել 967 միավոր հրաձգային զենք, 10 միավոր զրահատեխնիկա և մի քանի բեռնատարներ։

1994 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոլումբիայի հետ։

2006 - հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ:

2011 - Գյումրի – Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը Լանջիկ – Մարալիկ ճանապարհահատվածում շրջվել է, ուղևորներից մեկը զոհվել է, վնասվածքներ են ստացել 11 մարդ։

2020 - Եռօրյա սգի ավարտից հետո վերսկսվել են վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունով մեկ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1603 - Ահմեդ 1-ինը դարձել է Օսմանյան կասրության նոր սուլթան։

1666 - վախճանվել է իտալացի գեղանկարիչ Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերի)։

1723 - ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և երաժիշտ, վիոլա դե գամբայի վրա վիրտուոզ կատարող Կարլ Ֆրիդրիխ Աբելը։

1857 - Ռուսաստանում թողարկվել է առաջին փոստային նամականիշը։

1872 - ծնվել է ֆրանսիացի անասնաբույժ, մանրէաբան և իմունաբան Քամիլ Գերենը, որը հանդիսանում է ԲՑԺ հակատուբերկուլյոզային պատվաստանյութի ստեղծողներից մեկը։

1858 – ծնվել է իտալացի մեծանուն երգահան Ջակոմո Պուչինին:

1876 - ծնվել է իտալացի գրող, բանաստեղծ, ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպպո Տոմմազո Մարինետտին։

1885 - Իտո Հիրոբումին դարձել է Ճապոնիայի առաջին վարչապետը։

1894 – սկսվել է բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսի գործը, որը մեղադրվել է Գերմանական կայսրության համար լրտեսելու մեջ:

1911 - ծնվել է ամերիկացի սիրողական աստղագետ Գրոուտ Ռեբերը, որը հանդիսանում է ռադիոաստղագիտության հիմնադիրներից մեկը։

1917 - հիմնադրվել է ԴԻՆ-ը (գերմաներեն  Deutsches Institut für Normung), որը ISO ստանդարտացման  գերմանական կազմակերպություն է և ISO-ի ազգային օրգանն է։ 1919– ԱՄՆ-ից ԽՍՀՄ է արտաքսվել մոտ 250 մարդ, որոնք կասկածվել են բոլշևիկների հետ կապի մեջ:

1944 - ստեղծվել է Վիետնամի Ազգային բանակը, որպեսի դիմադրություն լինի Ճապոնիայի կողմից Վիետնամի օկուպացմանը։

1978 - ԽՍՀՄ-ում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլոն իրականացրել է իր առաջին սպանությունը։

1987 - հերոինի գերդոզավորումից Նիկկի Սիկսը վերապրել է կլինիկական մահ, որը ոգեշնչել է նրան գրել «Kickstart My Heart» երգը։

1989 - Բեռլինի Բրանդերբուրգյան դարպասները 28 տարի անց կրկին բացվել են հայտարարելով երկու Գերմանիաների վերամիավորումը։

2001 – ծնվել է առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:

2007 — ֆրանսիական  «Ariane 5» հրթիռակիրը երկրի ուղեծիր է դուրս բերել առաջին աֆրիկական արհեստական արբանյակը։

2009 — Սերբիան ԵՄ մտնելու հայտ է ներկայացրել։

2014 – վախճանվել է բլյուզ և ռոք ժանրերի անգլիացի երգիչ Ջո Քոքերը։

2015 - ԱՄՆ-ում գողտնազերծվել են ԽՍՀՄ-ի, Արևելյան դաշինքի և Չինաստանի վրա մասսայական ատոմային հարվածներ հասցնելու նշանակետերը։

2019 - վախճանվել է է ֆրանսիացի մոդելավորող Էմանուել Ունգարոն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular