Ռոսպոտրեբնադզորը նշել է «omicron» շտամի հիմնական ախտանիշները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ Ռոսպոտրեբնադզորի Մոսկվայի Գ.Ն. Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան թվարկել է օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակման հիմնական նշանները։ Այդ մասին գրել է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, նոր շտամով հիվանդների մեծ մասն ունենում է թուլություն կամ հոգնածություն, մինչև 38 ° C բարձր ջերմություն, գլխացավեր, ախորժակի կորուստ և հազ: Ռուժենցովան նշել է, որ այդ ախտանիշները կարող են ուղեկցվել թոքերի և այլ օրգանների ախտահարումներով, որոնք բնորոշ են կորոնավիրուսին։ Այս պահին հիվանդության մասին քիչ տվյալներ կան, սակայն շուտով լրացուցիչ տեղեկություններ կլինեն, հավելել է նա։
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության Եկատերինբուրգի «Վեկտոր» վիրուսային վարակների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմենովը հայտնել էր, որ օմիկրոն շտամով հարուցված կորոնավիրուսային վարակի ախտանիշները շատ չեն տարբերվում մնացած շատմներից առաջացած վարակներից:
Կորոնավիրուսի շտամը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից անվանվել է օմիկրոն, հայտնաբերվել է այս տարվա նոյեմբերին հարավային Աֆրիկայում: Մասնագետների կարծիքով այն կարող է ավելի ախտածին լինել, քան կորոնավիրուսի այլ տարբերակները։ ԱՀԿ-ն ավելի ուշ հայտնել է օմիկրոնի համաշխարհային տարածման մեծ հավանականության մասին: