ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցրին ու զարմացան. հետպատերազմյան Երևանը ստուգվել է ռուսական կողմնորոշման հարցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանի բնակիչների շրջանում սոցիոլոգիական հարցում է անցկացվել առ այն, թե ո՞վ է Հայաստանի լավագույն դաշնակիցը։ Համեմատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նկատմամբ հայ հասարակության վերաբերմունքի բնույթը։ Եվրասիական փորձագիտական ​​ակումբի 7-րդ հանդիպման և «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ներկայացրել է երևանցիների հարցման տվյալները։

 Հարցվածներին տրվել է հարց. «Դուք Ռուսաստանը/Ֆրանսիան Հայաստանի համար բարեկա՞մ, անբարյացակա՞ն, թե՞ չեզոք երկիր եք համարում»: Պարզվել է, որ հարցվածների 35%-ը Ռուսաստանն է համարում է բարեկամ երկիր, իսկ 43%-ը Ֆրանսիան։ Մյուս կողմից, Ռուսաստանին անվանել են ոչ բարեկամ երկիր 17%-ը, իսկ Ֆրանսիային 2%։ 

«Արդյունքը բավականին ցնցող է: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այս պարզ թվացող հարցերին դժվարացել է պատասխանել հարցվածների համապատասխանաբար 23%-ը և 28%-ը։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմը և դրանից հետո ընդհանուր տեղեկատվական ազդեցությունը հասարակական գիտակցության մեջ ձևավորել է կոգնիտիվ դիսոնանս, երբ մարդկանց մտքերում նույն օբյեկտի նկատմամբ երկու հակադիր վերաբերմունքներ են մրցակցում»,- նշել է Մանուկյանը։

Այնուհետ հարցվածներին տրվել է հարցը. «Ի՞նչն է նախընտրելի Հայաստանի համար՝ զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի՞, թե՞ Ռուսաստանի հետ»։ Սոցիոլոգի խոսքով այդ հարցը հարցվածներին ստիպել է մտածել ու «խելքի գալ»։ Արդյունքում 30%-ը պատասխանել է, որ «նախընտրելի է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ», իսկ 20%-ը նշել է Ֆրանսիան։ Ընդ որում, հարցվածների գրեթե մեկ երրորդը (32%) նշել է, որ «պետք է զարգացնել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ֆրանսիայի հետ»։

Հարցվողներին ավելի խորհելու համար տրվել է հաջորդ հարցը. «Եթե Հայաստանին ստիպեն հարաբերություններ զարգացնել կա՛մ Ֆրանսիայի, կա՛մ Ռուսաստանի հետ, ի՞նչ ընտրություն պետք է լինի»։ Այս դեպքում Ռուսաստանի կողմնակիցների թիվը գրեթե կրկնապատկվել է, դա նախընտրել է հարցվածների 54%-ը, իսկ Ֆրանսիայի կողմնակիցների թիվն աճել է ընդամենը 4%-ով, իսկ նրանց ընդհանուր թիվը հասել է 23%-ի, այսինքն՝ երկու անգամ պակաս, քան Ռուսաստանինը։ 

«Կարևոր է նշել, որ հայաստանյան տեղեկատվական պատերազմում հայերի աշխարհաքաղաքական կողմնորոշման համար Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիրքորոշումները անհավասար են։ Եվրասիական ինտեգրացիոն տարածքի զարգացման համար Ռուսաստանին անհրաժեշտ է խաղաղություն Անդրկովկասում. նա ստիպված է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա կաշկանդում է Ռուսաստանի վերաբերյալ հանրության մեկնաբանությունները, ինչը նրա դիրքորոշման և գործողությունների մանիպուլյատիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս ուժեղացնելով հակառուսական տրամադրությունները։ Իսկ ռուսական դիրքորոշման կաշկանդվածությունը հսկայական դաշտ է ստեղծում քարոզչական հարձակումների համար։ Հիմնարար խնդիրը, որը պետք է լուծվի, եվրասիական ինտեգրման գաղափարը խթանող հայաստանյան տեղեկատվական աղբյուրների պակասն է»,- ասել է Մանուկյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular