ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջկառավարական հանձնաժողովը հնարավորություն է ինստիտուցիոնալ ձևով երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետն այցելել էր Վրաստան։

Այս թեմայով զրուցել ենք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի ՀՀ վարչապետի այցից վրացագետն ասաց․ «Հանդիպումն ու միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին ստորագրված հուշագիրը դրական եմ գնահատում: Դա շատ կարևոր էր, քանի որ միջկառավարական հանձնաժողովը հնարավորություն է ինստիտուցիոնալ ձևով երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Քանի որ անցյալ տարի այդ նիստը չկայացավ ու տեղափոխվեց այս տարի, դա հնարավորություն էր ամփոփելու այս վերջին երկու տարվա համագործակցությունը և նոր ուղիներ մատնանշելու տարբեր ուղղություններով։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ այս փոփոխվող տարածաշրջանում, որտեղ շատ ավելի անհրաժեշտ է դարձել երկու երկրի հարաբերությունների խորացումը, շատ ավելի ակտիվ հանդիպումներ լինեն, ու կողմերը քննարկեն նաև տարածաշրջանային գործընթացները։ Նաև շատ կարևոր ու տեսանելի է, որ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների միջև միջանձնային շատ լավ հարաբերություններ կան։ Ինստիտուցիոնալ առումով էլ տեսանելի է, որ համատեղ քննարկումները շարունակական են, ինչն էլ հույս է տալիս, որ բոլոր նախանշված ուղղություններով համագործակցությունը կշարունակվի գալիք տարի։ Կարևոր է, որ էկոնոմիկայի նախարարները քննարկեցին բարձրավոլտի կառուցման ծրագիրը, ինչը ոչ միայն մեր էներգահամակարգերն է կապելու ապագայում, այլ նաև հնարավորություն կտա տրանզիտ երկիր հանդիսանալ հարևան երկրների միջև՝ էլեկտրաէներգիայի փոխանակման գործում: Եթե դրան զուգահեռ մոտակա տարիներին կառուցվի նաև Իրան-Հայաստան բարձրավոլտը, ապա դա հնարավորություն կտա թե՛ Վրաստանին Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման, թե՛ Ռուսաստանին՝ Իրանի հետ ու մեր տարածքում, սա հնարավորություն կտա իրականություն դարձնել էներգակամուրջի գաղափարը, որի մասին առնվազն վերջին երեք-չորս տարին խոսվում է։ Տարածաշրջանային ապաշրջափակման այս գործընթացում կարևոր է, որ Երևանն ու Թբիլիսին սինքրոնիզացնեն քայլերն ու փորձեն համատեղ նախաձեռնություններով հանդես գալ։ Կա հնարավորություն, կան ուղղություններ, որոնց հետ կապված կան շատ լավ նախադրյալներ, ուղղակի պետք է ակտիվ աշխատանք այս միջկառավարական հանձնաժողովով օրակարգ ձևավորելու, փոխելու»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular