ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելը կարող է վիրուսի բոլոր շտամների հանդեպ «սուպերիմունիտետ» ստեղծել. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ մասնագետներ պնդում են, որ կորոնավիրուսի դեմ ամենաուժեղ իմունային պատասխան ունեն այն մարդիկ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով, իսկ հետո պատվաստվել։ Ոչ մեծ լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամենաարդյունավետ պաշտպանությունը կարող է ապահովվել հատկապես Pfizer-ով պատվաստումից հետո վարակման դեպքում։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network ամսագրում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, Օրեգոնի համալսարանի մոլեկուլյար կենսաբանները  վերցրել են պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակված 26 պացիենտի արյան շիճուկները, ինչպես նաեւ եւս 26 մարդու նմուշներ, որոնց մոտ պատվաստումից առաջ COVID-19-ով վարակում չի եղել։ In vitro հետազոտությունում գիտնականները գնահատել են վիրուսի դելտա շտամի դեմ բոլոր շիճուկների չեզոքացնող հատկությունը, որն այսօրվա դրությամբ  գերակշռող է շատ երկրներում։

Պարզվել է, որ հակամարմինների մակարդակը պատվաստումից հետո վարակված պացիենտների շիճուկի նմուշներում  եղել է մոտավորապես 1000 տոկոսով ավելի բարձր եւ ավելի արդյունավետ կենդանի վիրուսի դեմ այն խմբի համեմատ, որը պատվաստվել էր երկու շաբաթ առաջ։

Պատվաստումից հետո վարակման 26 դեպքերից 10-ը դելտա տարբերակով վարակված էր, 10-ը՝ ալֆա եւ կորոնավիրուսի «օրիգինալ» տարբերակով, մյուս բոլոր շտամները նույնականացնել չի հաջողվել։ Ամենաուժեղ չեզոքացնող հատկությունն ունեցել են  այն պացիենտների արյան պլազմայի նմուշները, որոնք վարակված էին դելտա շտամով։

«Մենք հատուկ չենք հետազոտել օմիկրոնը, բայց սպասում ենք, որ պատվաստումից հետո վարակներն այդ շտամից առաջ կբերեն նույնքան ուժեղ իմունային պատասխան պատվաստված մարդկանց մոտ։ Մեր արդյունքները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ պատվաստված պացիենտները, որոնք հետագայում վարակվել են, սուպերիմունիտետ ունեն»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ֆիկադու Թաֆեսեն։

Գիտնականների խոսքով՝ քանի որ սա լաբորատոր հետազոտություն է, դրա արդյունքները չի կարելի միանշանակ գնահատել, եւ ավելի ճշգրիտ տվյալները կստացվեն պացիենտների տարբեր խմբերի երկարատեւ դիտարկումներից հետո, նշել են գիտնականները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular