ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորակոչիկների առաջին խումբը Հայոց բանակ մեկնեց Մարտունի համայնքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել  2021-2022 թվականների ձմեռային առաջին զորակոչը, որի ընթացքում Հայոց բանակ են ճանապարհվել Մարտունի խոշորացված համայնքի նորակոչիկները: Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  ձմեռային զորակոչը  մեկնարկել է  ՀՀ ՊՆԶ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային կառույցից:

Զորակոչի արարողությանը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ բարեմաղթանքի խոսքեր հղելով նորակոչիկներին:

«Սիրելի նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի զինվորի բարձր կոչմանն արժանանալու համար: Վստահ եմ, որ դուք դաստիարակվել եք հայրենասիրական ոգով եւ պատվով կկատարեք ձեր առջեւ դրված պարտականությունները: Միաժամանակ վստահ եմ, որ այս նույն կազմով կհանդիպենք նաեւ երկու տարի անց, երբ ծառայությունն ավարտած կլինեք եւ հայրենիքին մատուցած ծառայության համար կպարգեւատրվեք: Խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»,- ասել է Կարեն Սարգսյանը:

Այնուհետ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ գնդերեց արժանապատիվ Տեր Երեմիա քահանա Սարգսյանի: Արարողությունից հետո նորակոչիկներին բաժանվել են  փոքրիկ կտակարաններ: Նորակոչիկների ծնողներն ու հարազատները հպարտությամբ եւ բարձր տրամադրությամբ են  բանակ ճանապարհել  իրենց զավակներին:

«Այսօր մեր համար առանձնակի օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Թող մեր երկրի սահմաններում խաղաղություն տիրի, եւ նրանք պատվով ծառայեն ու վերադառնան իրենց հայրենի օջախներ»,- նշել են նորակոչիկների ծնողները:

Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային հերթական զորակոչը կանցկացվի դեկտեմբերի 22-ին:

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular