ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպումներ Բրյուսելում. Ալիևն ու Փաշինյանը գնում են ճեղքման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու բանակցությունները սկզբում Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ապա արևմտյան հարթակ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ հիշեցնում է մոդեռն ոճի բազմակի արարներով քաղաքական ներկայացում։ Ամեն ինչ վերածվել է մի տեսակ այնպիսի շոուի, որտեղ հանկարծ կուլիսներից դուրս են գալիս նոր դերասաններ, իսկ հները ընկնում են երկրորդական, կամ նույնիսկ երրորդական պլաններ։ Իսկ սյուժեի զարգացման ընթացքում բոլորն ինչ որ կերպ պատանդ են այնպիսի թաքնված սցենարի, երբ սկզբնական իրադարձությունը չի որոշում ծավալվող շարունակությունը։ Դատեք ինքներդ։ Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում բանակցություններ են վարել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ձևաչափով։ Մինչ այդ երկու ղեկավարներն առանձին-առանձին հանդիպել են Միշելի հետ։ Միաժամանակ, ինչպես ասել է Եվրոպական խորհրդի նախագահը, որոշ ժամանակ Ալիևն ու Փաշինյանը առանձնազրույց են ունեցել։ Բազմաթիվ նշանների համաձայն, ամեն ինչ պտտվել է հետկոնֆլիկտային կարգավորման Հայաստանի համար ցավոտ թեմայի շուրջ, որն է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող ճանապարհի ստեղծումը, որը Բաքվում կոչվում են Զանգեզուրի միջանցք։ Ավելին, դատելով այս հարցի շուրջ Սոչիի գագաթնաժողովից հետո Ալիևի և Փաշինյանի միջև ծագած թեժ հակասություններից, քչերն էին սպասում, որ կողմերը կկարողանան արագ առաջ շարժվել։ Եվ հանկարծ Բրյուսելում հայտնի է դարձել, որ կողմերը «կարողացել են համաձայնության գալ այդ հարցում» և պատրաստ են «սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով իրականացնել երկաթուղու վերականգնում փոխադարձության սկզբունքով»։ Բացի այդ, նշվել է, որ «ԵՄ-ն կտրամադրի փորձագետներ, որոնք աջակցելու են սահմանազատմանը և սահմանագծմանը երկու երկրներին տեխնիկական աջակցություն տրամադրելով»։ Ըստ էության, սրանք նույն ձևակերպումներն են, որոնք ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ-ն, որը փորձում էր մերձեցնել Բաքվի ու Երևանի դիրքորոշումները, բայց իր միջնորդությամբ։ Այժմ խաղաղության գործընթացի նախաձեռնությունը մասնակիորեն խլվել է Փարիզի կողմից։ Ինչպես գրել է Բաքվի թերթերից մեկը պատահական չէ, որ «անսպասելիորեն Ալիև-Փաշինյան երկխոսությանը միացել է անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»։ Ինչ էլ ասես, բայց բրյուսելյան բանակցությունների արդյունքները, որոնք շատերի կողմից որակվում են որպես Սոչիի գործընթացի շարունակություն, տարբեր արդյունքներ ունեն։ Դրանցից մեկն էլ Բաքվի և Երևանի համաձայնությամբ Փարիզի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի, իրադարձությունների ընթացքին ակտիվորեն ընդգրկումն է։ Այժմ Ֆրանսիան հնարավորություն է ստացել, բացի Ռուսաստանից և Թուրքիայից, Անդրկովկասում որպես այլ ազդեցիկ արտաքին խաղացող հանդես գալ, այսինքն անել այն, ինչից նախկինում խուսափում էր։ Ընդ որում, եթե նախկինում Մակրոնն իր խաղադրույքը դնում էր միայն Հայաստանի վրա, ապա այժմ շահելով նաև ադրբեջանական կողմի համակրանքը ավելի լայն է գործում։ Իսկ խաղալ արժե, որովհետև նման կերպ նա կարող է ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների կատարման մեջ խորանալ, այլ նաև ելնելով սեփական շահերից  առաջ քաշելով սեփական սխեմաներ այն ենթարկել որոշակի արդիականացման, որպեսի «հակամարտությունը լուծվի քաղաքական և դիվանագիտական ​​մակարդակով»։ Խարդավանքն այստեղ հենց նրանում է, որ ավելի վաղ Բաքուն Փարիզի գործողություններում տեսնում էր «նենգ դավադրություն» հօգուտ Երևանի, իսկ այժմ Ֆրանսիայի հետ մերձեցման քաղաքականություն է վարում։ Նշենք ևս մեկ կարևոր պահ. Ալիևի և Փաշինյանի անձնական երկխոսությունը տետ-ա-տետ ձևաչափով ենթադրում է թղթի վրա կամ միջնորդների մասնակցությամբ չարտահայտված պայմանավորվածությունների գործոն։ Այդ մասին ակնարկում են բազմաթիվ հայ փորձագետներ ու քաղաքական գործիչներ։ Օրինակ Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ «Փաշինյանը Բրյուսելում պետք է երկխոսեր Ալիևի հետ հումանիտար հարցերի շուրջ, այլ ոչ թե քննարկեր ճանապարհների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման խնդիրները, ինչի համար կա եռակողմ ձևաչափ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով»: Նրա խոսքով, Փաշինյանը, Բրյուսելում պայմանավորվելով Ալիևի հետ, նեղացրել է հայկական դիվանագիտության «տարբեր կենտրոնների հետ խաղալու» հնարավորությունները։ Եթե ​​Միշելն ասել է, որ պատրաստ է խորհրդատվական հարթակ տրամադրել սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար, ապա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Սոչիի հայտարարությունում ասված է, որ «երկու երկրների միջև պետք է ստեղծվի մեխանիզմ», ըստ էության հանձնաժողով, և միայն դրանից հետո կարելի է միջնորդության համար դիմել Մոսկվային։ Սրան հավելենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «մեզ պետք չէ այլ կողմ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար»։ Սա խոսում է այն մասին, որ Ալիևի և Փաշինյանի միջև կան գաղտնի բանավոր պայմանավորվածություններ, որոնք հետագայում, ըստ Գրիգորյանի, «կարող են լուրջ մարտահրավերներ ստեղծել» և առաջին հերթին Հայաստանի համար, որը նախկինում միշտ էլ պարտվել է Ադրբեջանին գաղտնի դիվանագիտության մեջ։ Ալիևն ունի կոնկրետ նպատակ, որին նա ձգտում է հասնել: Եվ պատահական չէ, որ նա Բրյուսելում Փաշինյանի հետ բանակցություններն անվանել է «արդյունավետ և պրագմատիկ» և հավելել, որ «կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը և օգտագործել այն, աշխատել կայունության ապահովման ուղղությամբ հանուն խաղաղության»։ Իսկ որո՞նք են Հայաստանի նպատակները ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո։ Ինչպես նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Հայաստանը խոսում է միայն ինչ որ անհասկանալի «խաղաղության օրակարգի» մասին, որի ռազմավարությունը կամ մշակված չէ, կամ հրապարակայնորեն չի հայտարարվում»։ Տեսնենք, թե ինչ է լինելու հաջորդիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular