ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական և բարոյական առումով չեմ կարծում, որ վերադարձած գերիներին կալանավորելու հիմքեր գոյություն ունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։

«Վերադարձը հիմնականում կազմակերպվում է քաղաքական գործընթացների շրջանակում կամ Ռուսաստանի Դաշնությունը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ Եվրոպական միությունը իրենց քաղաքական ազդեցությունը օգտագործելով՝ կազմակերպում են վերադարձը։ Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովվում և դա էլ միգուցե տրամաբանական է, քանի որ կան ընթացող քաղաքական մեծ գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները և ահա այս պրոցեսների շրջանակներում լուծվում են նաև որոշ մարդասիրական խնդիրներ»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն տեղեկություններ, թե այս պահին քանի հաստատված գերի կա Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Հաստատված գերիները շուրջ 50-ն են, իսկ ինչ վերաբերում է չպաշտոնականացվածին, հավելյալ 80 անձի մասին ենք մենք խոսում»։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, ազատությունից զրկելու իրավապահ մարմինների գործողություններին, նա հատկապես անթույլատրելի համարեց դրանց մասին հրապարակային հայտարարություններ անելն ու խոսելը․ «Իրավական և բարոյական առումով՝ չեմ կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներ իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Ես չեմ տեսնում ռիսկեր նաև նրանց փախուստի դիմելու կամ քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու առումով։ Եթե նրանք փախուստի դիմելու նպատակ ունենային, իրենց կամ արտահայտության հիման վրա կտեղափոխվեին 3-րդ երկրներ։ Նրանք հիմնականում գալիս են խոցելի վիճակում, ընտանիքները գտնվում են ծանր բարոյական, նյութական վիճակում և չեմ կարծում, որ իրատեսական է այս անձանց կողմից վարչական ռեսուրսներ իրացնող սուբյեկտների գործունեությանը միջամտելը, քրեական վարույթին միջամտելու ռիսկեր իսկապես չկան: Կարծում եմ՝ նրանք, անկախ իրենց մեղսագրվող արարքներից, պետք է մնան ազատության մեջ, նրանց առնչությամբ կարող են այլ խափանման միջոցներ կիրառվել, և երբ քննությունը հանգամանալից կկազմակերպվի և արդյունքներ կտա, մենք կխոսենք, թե ինչ արարքներ են կատարվել, դրանք հիմնավոր են, թե ոչ․․․»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular