Օդի ջերմաստիճանը կնվազի 14-17 աստիճանով. եղանակը՝ Երևանում և մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 20-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ին աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։
