ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020-ի դեկտեմբերին Սյունիքում ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա, թեև խոսում էին միայն բանավոր հրամանների մասին․ Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի շարունակ բոլոր գերատեսչությունները խոսել են կա՛մ բանավոր հրամանների մասին, կա՛մ խուսափել են պատասխանել։ Այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսին հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, թե ԳՇ պետ Արտակ Դավթյանի ստորագրությամբ հարցման պատասխան է ստացել, որի ամբողջական բովանդակությունը չի կարող հրապարակել, քանի որ գաղտնի է, սական մի բան, ըստ Մանուկյանի, հստակ է․ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020-ի դեկտեմբերին Սյունիքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ հետ են  քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ՝ գրավոր փաստաթղթի հիման վրա»,-ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ մեկ տարի շարունակ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, պաշտպանական գերատեսչությունը հասարակությունից թաքուն են պահել, խուսափել են բարձրաձայնել, հրաժարվել են պատասխանել հարցումներին, թե ինչի հիման վրա են Սյունիքում զորքերը հետ քաշվել, և միայն հիմա՝ մեկ տարի հետո ԳՇ-ն եկավ փաստելու, որ իրականում եղել է փաստաթուղթ։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներից Աննա Գրիգորյանն էլ հավելեց՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորագրել են փաստաթուղթ, որով հայկական զորքերը հետ են քաշվել՝ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծելով Սյունիքի և, առհասարակ, ամբողջ ՀՀ-ի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular