ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են սուրբծննդյան արձակուրդի օրերին մարդիկ ավելի հաճախ մահանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սուրբծննդյան եւ ամանորի տոներին սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշն աճում է: Մելբուռնի համալսարանի գիտնականների կարծիքով՝ պատճառն ամենեւին էլ ցուրտ եղանակը չէ, այլ այն, որ տոնական օրերին վատ զգացող մարդիկ պարզապես չեն ուզում բժշկի դիմել:

Ոմանք դիմանում են վատ ինքնազգացողությանը՝ չցանկանալով փչացնել իրենց տոնական տրամադրությունը: Մյուսներն էլ կարծում են, որ այդ օրերին հիվանդանոց պառկելն անօգուտ է, քանի որ բուժաշխատողները տոներով են զբաղված: Այսպես թե այնպես, նման հիվանդները տանն են մնում, իսկ առանց բուժօգնության մահվան վտանգը զգալիորեն աճում է: Շատերը նաեւ այդ օրերին արտերկիր են մեկնում, եւ երբ վատ են զգում, հեռու են լինում իրենց բուժող բժիշկներից: Դա նույնպես կարող է արձակուրդի օրերին մահացության թվի աճի գործոններից մեկը լինել:

 

Հետազոտողների խոսքով՝ ԱՄՆ-ում վիճակագրությունը դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում սրտի հիվանդություններից մահացության կտրուկ աճ է արձանագրել: ԱՄՆ-ում դա նաեւ տարվա առավելապես ցուրտ շրջաններից է, այդ պատճառով երկար ժամանակ մահացության բարձր մակարդակը կապում էին հենց ցրտի հետ: Բայց ցուրտը չի կարող բացատրել սուրբծննդյան տոներին մահացության նման բարձր ցուցանիշը Նոր Զելանդիայում, որտեղ դեկտեմբեր-հունվարին ամառ է:

Ընդհանուր առմամբ՝ ամանորյա տոների արձակուրդի ընթացքում սրտի հիվանդությունների հետեւանքով մահացության մակարդակն աճում է շուրջ 4.2%-ով: Ընդ որում, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե այդ հիվանդություններից մահացողների միջին վիճակագրական տարիքը 77.1 տարեկանն է, ապա արձակուրդի օրերին նվազում է՝ հասնելով 76.2 տարեկանի:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular