Գիտնականները պատմել են, թե ինչ կլինի, եթե սկզբից պատվաստվեն «Սպուտնիկ»–ով, իսկ հետո այլ արտասահմանյան պատվաստանյութով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtsargrad.tv–ն գրում է, որ արգենտինացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 120 կամավոր։ Նպատակն է եղել պարզել, թե ինչպես կարձագանքի մարդու օրգանիզմը, եթե այն կորոնավիրուսի դեմ պատվաստման համար ստանա տարբեր պատվաստանյութերի համակցություն։ Նշենք, որ այս պահին աշխարհում արդեն ստեղծվել են ավելի քան երկու տասնյակ պատվաստանյութեր COVID-ի դեմ: Ուսումնասիրության համար արգենտինացի գիտնականներն ընդունել են հետևյալ պատվաստանյութերը. «Sputnik Light» (Ռուսաստան), Moderna (ԱՄՆ), Sinopharm (Չինաստան), AstraZeneca ( Բրիտանիա + Շվեդիա): Փորձարկվողներն իրենց օրգանիզմ են ընդունել այդ պատվաստանյութերը տարբեր համակցություններով:
Արդյունքում, ըստ հետազոտության արդյունքների, պարզվել է, որ յուրաքանչյուր դեպքում օրգանիզմը տարբեր իմունային պատասխան է տալիս։ «Սպուտնիկ»-ի համադրությունը «Սինոֆարմ»-ի հետ ճանաչվել է վատագույնը, իսկ «Սպուտնիկ»-ի և «Մոդեռնա»-ի համադրությունը հանդիսացել է լավագույնը հակամարմինային պատասխանի արձագանքի առումով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը