ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թագավորական զարդեր. Հայաստանում վերստեղծվել են հնագույն ժամանակների մատանիներ և ականջօղեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv-ն գրում է, որ հայ ազգագրագետներն ու դիզայներները վերստեղծել են միջնադարյան թագուհիների զարդարանքները։ Սկզբում պատկերները հատիկ առ հատիկ վերստեղծել են թղթի վրա, այնուհետև թվայնացրել և փոխանցել ոսկերիչներին: Հիմա հնագույն մատանիների և ականջօղերի ժամանակակից կրկնօրինակներ կրել կարող է իրեն թույլ տալ ցանկացած կին։

Անահիտ, Աշխեն, Տիգրանուի – հայոց թագուհիների անուններով են կոչվել այդ նուրբ զարդերը։ Միջնադարում նման մատանիներ և ականջօղեր կարող էին իրենց թույլ տալ միայն տիտղոսակիր անձիք։ Ազգագրագետ Մանանա Առաքելյանը ստեղծում է պատմական գանձերի էսքիզներ։

«Հիմք ենք վերցվել Հայաստանի տարբեր շրջաններում հայտնաբերված հնագույն արծաթյա և ոսկյա զարդերը, ինչպես նաև պատմական փաստաթղթերը ու նկարները,- ասել է ազգագրագետ, հայ թագուհիների զարդերը վերստեղծելու նախագծի հեղինակ Մանանա Առաքելյանը,- օրինակ, այս զարդի բնօրինակը թվագրվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակով: Այն գտել են երկրի արևմուտքում։ Բնօրինակը պահվում է Հայաստանի պատմական թանգարանում»։

Դիզայներները էսքիզների հիման վրա ստեղծում են զարդերի ժամանակակից կրկնօրինակները։ Նրանք պատրաստում են եռաչափ մոդելներ, և միայն դրանից հետո են ծնվում բուն զարդերը։ «Այս նախնական մոդելավորման առավելությունը 3D ձևավորումը փոփոխելու հնարավորությունն է։ Մենք համակարգչի վրա ծավալային մոդելը գնահատում ենք կետ առ կետ, որպեսզի բնօրինակի հետ նմանությունը լինի առավելագույնը։ Դա մեծ պատասխանատվություն է»,- նշել է ոսկերիչ-դիզայներ Իրինա Խանիկյանը։ Ոսկերիչների մոտ միայն ձեռքի աշխատանք է. մանր դետալներ են ստեղծում և զոդում։ Նրանք փորձում են կրկնել հին վարպետների տեխնիկան, և օգտագործում են միայն բնական քարեր՝ մալաքիտ, մարջան, փիրուզ։

Արհեստավորներն արդեն վերստեղծել են ավելի քան 500 զարդեր։ Աշխատանքների մեջ է նոր հավաքածու. այն հիմնված է վաղ միջնադարի ժողովրդի, Սյունյաց թագավորության թագավորական  ոսկե զարդերի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular