ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատասխանում են բժիշկները. Ի՞նչ կլինի եթե կորոնավիրուսի օմիկրոն շտամը և գրիպի վիրուսը միարժամանակ հայտնվեն մարդու օրգանիզմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ գիտական ​​հանրությունը հաճախ էր վախենում գրիպի և կորոնավիրուսի համակցումից, և հիմա էլ ի հայտ է եկել ևս մեկ նոր շտամ՝ «օմիկրոն»-ը։ Բժշկական սյունակագիր Մարիա Տեսչենկոն բժիշկների և վիրուսաբանների հետ քննարկել է համաճարակաբանական վտանգի խնդրի հրատապությունը և ժամանակակից իրողություններում այդ հարցի լրջությունը:

Առողջապահության աշխատակիցներն այս պահին նշում են, որ դեռևս չեն բախվել կովիդի և գրիպի վիրուսներով կրկնակի վարակման իրավիճակի։ Հարցին, թե ինչո՞ւ 2020 թվականին գրիպ չկար, բժիշկներն ասել են, որ այս վիրուսով հիվանդացությունը ցածր է եղել COVID-19-ի հետ կապված խիստ կանխարգելիչ միջոցառումների պատճառով։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այս սեզոնին: Այդ հարցին պատասխանել է թերապևտ Վարվարա Վերետյուկը, ում կարծիքով մարդիկ պետք է պաշտպանվեն գրիպից, հատկապես, որ այս վարակի դեմ պատվաստանյութը բարդություններ չունի և լավ ուսումնասիրված է։ Մեկ այլ մասնագետ ընդգծել է, որ ըստ մաթեմատիկական կանխատեսումների 2021-ից 2022 թվականներին սպասվում է գրիպանման հիվանդությունների հնարավոր աճ։ Սակայն, ըստ նրա, գրիպի ցածր հիվանդացության դեպքում իմունիտետն էլ ավելի ցածր կլինի, որից էլ պետք է ակնկալել վիրուսի նկատմամբ զգայունության բարձրացում։ Ըստ մասնագետների գրիպի վիրուսը կարելի է հայտնաբերել ճանաչելի ախտանիշներով, որոնք են բարձր ջերմությունը, հոդերի և մկանների ցավերը։ Նշվել է, որ օմիկրոնով և գրիպով միաժամանակ վարակվելու հավանականությունը բավականին մեծ է։ Երկու վիրուսներն էլ բացասաբար են ազդում շնչառական, սրտանոթային և երիկամների համակարգերի վրա։ Իսկ «օմիկրոն» գումարած ամեն ինչ կարող է առաջացնել արյան մակարդուկներ միաժամանակ ազդելով մարդու նյարդային համակարգի վրա։ Ելնելով դրանից միաժամանակյա վարակման դեպքում մարդու օրգանիզմը կբախվի լուրջ բարդությունների և կարող է հիվանդությունը ընթանալ բավականին ծանր ձևով։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular