ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Ադրբեջանի մարտերը. ո՞վ և ինչու՞ է մեղադրում Ռուսաստանի բանակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rusvesna.su–ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև վերջին բախումները ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեցին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ երկու երկրների միջև առկա հակամարտության վրա։ Սակայն, եթե երկու հակառակորդ կողմերի զինվորները ոչ այնքան հաճախ են հարձակվում միմյանց վրա, ապա «արյունարբու» լրագրողներն իրենց անտեսանելի պատերազմը տանում են վաղուց ու շարունակաբար։

Ադրբեջանական «Zerkalo» հասարակական-քաղաքական օրաթերթն իր հրապարակման մեջ Նորայր Միրզոյանի կողմից ադրբեջանական անցակետի վրա հարձակման պատասխանատվությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորախմբին մեղադրելով ռուսներին հարձակվողի մոտ նռնակը չգտնելու մեջ, երբ վերջինս անցնելիս է եղել Լաչինի միջանցքով: Չնայած խաղաղապահների մեղքն ապացուցելու ադրբեջանցի լրագրողների ակտիվ փորձերին, նրանց պնդումներն անհիմն են։ ԼՂՀ-ի գործունեությունը կարգավորող միակ փաստաթուղթը Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարությունն է (եռակողմ հայտարարություն), որի մեջ խաղաղապահների կատարելիք խնդիրները նկարագրված է երեք պարբերությամբ: Բնականաբար, այդ շրջանակային համաձայնագիրը, որը եռակողմ հայտարարություն է, չի նախատեսում ռուս զինծառայողների կողմից մեքենաների զննում կամ բնակչության փաստաթղթերը ստուգելու գործառույթ։ Առանց խաղաղապահների իրավունքների և պարտականությունների որոշման, օտարերկրյա պետության զինվորական անձնակազմը օրինական իրավունք չունի նման գործունեություն իրականացնելու։

Միաժամանակ, «Zerkalo»-ի խմբագրակազմը նույն հոդվածում ավելի հեռուն է գնացել և, հղում անելով եռակողմ հայտարարությանը, վիրավորանք անվանել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքում խաղաղապահի հուշարձանի բացումը։ Ըստ ադրբեջանցի լրագրողների ռուս զինծառայողների կողմից մշակութային օբյեկտների կառուցումն արգելված է, քանի որ դա նախատեսված չէ պայմանագրում։ Ակնհայտ է, որ հրապարակախոսները երկակի ստանդարտներ են կիրառում խաղաղապահների գործունեությունը գնահատելիս՝ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության  իրավական խիստ կարգավորման բացակայության պայմաններում։ Նման վիճելի հարցերի լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու մանդատի մշակումը։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, բայց Երևանն ու Բաքուն համաձայնության չեն գալիս և այդ հարցում Ռուսաստանի պատրաստած փաստաթղթի երկու տարբերակներն էլ չեն ընդունվել հակամարտող կողմերի կողմից։

Ադրբեջանական AZE.az լրատվական կայքը, դիրքավորվելով որպես «անկախ», նույնպես քննադատել է խաղաղապահի հուշարձանի բացումը։ Թերթի էջերում հաղորդվում է, որ հուշահամալիրում խաղաղապահը գրկախառնված է «հայ» աղջկա հետ։ Թե ի՞նչ հիմքով են հրապարակման հեղինակները ազգություն վերագրել խորհրդանշական երեխային, պարզ չէ, սակայն դա նրանց հիմք է տվել մեղադրելու Մոսկվային կողմնակալության մեջ։ Բանն այն է, որ հուշահամալիրի կոմպոզիցիայով ներկայացված է ամբողջ մարտական ​​հանդերձանքով ռուս զինծառայող, որը գրկել է իրեն ծաղկեփունջ նվիրող փխրուն աղջկան։ Երեխան չի կրում ազգային որևէ հատկանիշ և խորհրդանշում է ցանկացած մարդու, ով պատերազմի սարսափներից պաշտպանություն կարիք ունի և որով իսկ արտահայտում է խաղաղության պահպանման կարևորագույն սկզբունքներից մեկը՝ անաչառությունը։

Սադրիչ են նաև ռուս խաղաղապահների կողմից ուղղափառ եկեղեցու կառուցման քննադատությունները։ Հաշվի առնելով Ադրբեջանի կրոնական հանդուրժողականությունը հավատքի հարցի քննարկումը նմանվում է հերթական հակամարտության պատրվակի նպատակաուղղված որոնման։ Ադրբեջանական ինտերնետ-հրատարակության խմբագրությունը պետք է ավելի զգույշ լինի իր դիրքորոշումն արտահայտելիս, որպեսզի չխախտի իր երկրի օրենքը. Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատ իրավունք... դավանել ... ցանկացած կրոն ... Կրոնական ծեսերի կատարումն ազատ է, եթե այն չի խախտում հասարակական կարգը կամ չի հակասում հասարակական բարոյականությանը»:

Բացի այդ, հոդվածի հեղինակները ԼՂՀ խաղաղապահների գործողությունները ներկայացնում են որպես հավերժ մնալու պատրաստ զավթիչների պահվածք։ Իհարկե, զավթիչի կերպարը լրագրողների հարուստ երևակայության արդյունքն է, բայց այն, որ ռուս խաղաղապահները կարող են երկար մնալ Լեռնային Ղարաբաղում, անհիմն չէ։

Ըստ ամենայնի, Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, որի վերսկսումը կանխելու համար էլ ներգրավված են ռուս զինծառայողները, երկար ժամանակ չի լուծվի երկու ժողովուրդների փոխադարձ ատելության պատճառով։ Նման անհանդուրժողականության վառ օրինակ են, մասնավորապես, այնպիսի հոդվածները, որոնք խեղաթյուրում են փաստերը, հրահրում առանց այն էլ բարդ իրավիճակի սրում և բերում են հակամարտության գոտում լարվածության աճի։

Այնուամենայնիվ, արժե ընդունել ադրբեջանական «Zerkalo» և AZE.az լրատվամիջոցների խմբագիրների խիզախությունը, ովքեր իրենց հրապարակումներով չեն վախենում հակադրվել հանրապետության ղեկավարության դիրքորոշմանը, որը կայանում է նրանում, որ կողմ է Ռուսաստանի խաղաղապահների ներգրավմանը  զինադադարի պահպանումը ապահովելուն։

Այս «մտավոր խմորումները» ևս մեկ անգամ հաստատում են ռուսական խաղաղապահ առաքելության համար մանդատ մշակելու անհրաժեշտությունը, որը կկանխի Լեռնային Ղարաբաղում ռուս զինծառայողների իրավունքների և պարտականությունների հետագա ազատ մեկնաբանումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular