ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ոչ մի դեպքում Ռուսաստանի մրցակիցը չենք. Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանն ու Ռուսաստանը եվրոպական շուկաներ գազի մատակարարման հարցում մրցակիցներ չեն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նախ՝ այս հարցը երբեք չի քննարկվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, երկրորդ՝ Ռուսաստանը հարգում է մեր քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, էներգետիկ քաղաքականությունը, մենք մրցակիցներ չենք, ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ հարցը արհեստականորեն է արվում: Մենք ոչ մի դեպքում Ռուսաստանի մրցակիցը չենք», - ասել է Ալիևը իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Ռուսաստանը հարյուր միլիարդավոր խորանարդ մետր գազ է արտահանում Եվրոպա, իսկ ռուսական գազի պահանջարկն աճում է։ «Ադրբեջանը նոր է սկսել գազ մատակարարել Եվրոպա, 2023 թվականին ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը Եվրոպա կհասնի 11 միլիարդ խորանարդ մետրի, իսկ եթե նոր պայմանագրեր, ներդրումներ չլինեն արտադրության մեջ, մատակարարումների ծավալը կարող է մնալ այս մակարդակի վրա։ Ուստի ոչ մի դեպքում չէր կարող բացասաբար ազդել Ռուսաստանի հետ մեր շատ դրական և հավասարակշռված հարաբերությունների վրա»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպա Հարավային գազային միջանցքով։ «2021 թվականի հունվարի 1-ից մենք 7,2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ ենք մատակարարել Իտալիա, Հունաստան և Բուլղարիա: 2022 թվականին մատակարարումների ծավալը նախատեսվում է 9 միլիարդ խորանարդ մետր, 2023 թվականին՝ 11 միլիարդ խորանարդ մետր»,- ընդգծել է նա։ .

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular