ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը գաղտնալսում է ինքնամոռաց․ Apple-ից հետո Facebook-ն էլ է զգուշացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շաբաթներ առաջ մեծ սկանդալ հարուցեց տեղեկությունը, թե տասնյակ քաղաքական գործիչների գաղտնալսել են իսրայելական Pegasus ծրագրի միջոցով։ Նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ հայտարարեցին, թե զգուշացում են ստացել Apple ընկերությունից, թե հայտնվել են Pegasus լրտեսական ծրագրի թիրախում։ Նրանց շարքում էր նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով հրապարակել էր Apple-ից ստացած նամակը: Գործող իշխանությունները բնավ չեն հերքում, որ իրենք են կանգնած լրտեսումների թիկունքում։ Այդ ծրագրերից օգտվելու համար պետական ռեսուրսներ և լուրջ ֆինանսական միջոցներ են հարկավոր, որը կարող է տրամադրել միակ պետությունը։ Պարզվում է, միայն Pegasus-ը չէ։ Աշխարհի խոշորագույն սոցիալական հարթակները՝ Facebook, Instagram, Whatsapp ցանցերը կառավարող Meta կազմակերպության և անկախ փոձագիտական խմբի` Citizenlab-ի կողմից երեկ նոր զեկույց է հրապարակվել, ըստ որի՝ Հայաստանում գործում են լրտեսական ծրագրեր, որոնցով հետևում են քաղաքական գործիչներին, լրագրողներին ու ակտիվիստներին։

NSO ընկերության Pegasus ծրագրից բացի, զեկույցը ևս 7 ընկերության անուն է նշել, որոնք լրտեսում են մարդկանց համացանցի օգնությամբ` պետությունների կամ մասնավոր հատվածի պատվերով:

«Թեև կիբերտարածքի վարձկանները հաճախ պնդում են, թե իրենց ծառայությունները թիրախավորում են միայն հանցագործներին ու ահաբեկիչներին, մեր ամիսներ տևած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում թիրախների շարքում են նաև լրագրողները, ավտորիտար ռեժիմների քննադատներն ու իրավապաշտպանները», - ընդգծում է Meta-ի զեկույցը:

Մեդիափորձագետների գնահատմամբ՝ նմանատիպ հաձակումների թիրախում պատահական մարդիկ չեն հայտնվում, այսինքն` երբ գործ ունենք նման բարդ հարձակումների հետ, սովորաբար դա նշանակում է, որ հարձակվողը զգալի ռեսուրսներ է ներդրել, և ամեն քաղաքացու սա չի վերաբերում, սա վերաբերում է հասարակության համար շատ կարևոր մարդկանց` լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների։

Meta-ի հետազոտությունը, մասնավորապես, Հայաստանում լրտեսական Cytrox ծրագրի օգտագործման վկայություններ է գտել, ընդգծելով, որ դրա թիրախում են եղել քաղաքական գործիչներ ու լրագրողներ: Այլ մանրամասներ զեկույցը չի հայտնում, նշվում է միայն, որ «Կիբերվարձկանները» իրենց զոհերի վստահությունը գրավում են Ֆեյսբուքում և Ինստագրամում կեղծ հաշիվների միջոցով, հետո արդեն սողոսկում բջջային հեռախոս կամ համակարգիչ և ներդնում լրտեսական ծրագիրը: Կասկած չկա, որ գաղտնալսումների և լրտեսումների թիկունքում հենց փաշինյանական իշխանությունն է՝ իր հատուկ ծառայություններով։ Ընդ որում, գաղտնալսվում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև յուրայինները, որոնց Նիկոլ Փաշինյանն ավելի քիչ է վստահում, քան ցանկացած ընդդիմադրի։

Յուրա Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular