ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Միգրանտների միջազգային օր, Արաբական լեզվի միջազգային օր, Մոլդովա՝ Ոստիկանության օր, Նիգեր՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ ՔԾԿԳ աշխատողների օր, Իրան՝ Իրանի իսլամական ուսումնական հաստատությունների և համալսարանների միավորման օր, Կատար՝ Ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1806- սկսվել է հերթական ռուս-թուրքական պատերազմը։

1906 - ծնվել է հայ խորհրդային դերասան Գուրգեն Գենը (Շահնազարով):

1918– ստեղծվել է Արմենպրես հայկական լրատվական գործակալությունը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները։

1928 - ծնվել է նկարիչ Հենրիկ Սիրավյանը:

1933 - ծնվել է  գրականագետ, քննադատ, թարգմանիչ Ելենա Ալեքսանյանը:

1939 –վախճանվել է  կոմպոզիտոր և խմբավար Գրիգոր Սյունին:

1972 - վախճանվել է   ֆրանսահայ բանաստեղծ Նիկողոս Սարաֆյանը։

1993 - Ադրբեջանական 60.000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման է անցել ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։

2002-պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Վիզա Ինթերնեյշնլ» ընկերությունը Կենտրոնական բանկում ազդարարել է VISA քարտերի նորամուտը Հայաստանում:

2006- Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է խմբագրական փոփոխություն կատարել «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի մեջ` ընկերությունը զրկելով ինտերնետ կապի ելքի մենաշնորհից, ինչպես նաև տվյալների ու ծառայությունների միջազգային փոխանցման ոլորտում ձայնային կապի փոխանցման բացառիկ իրավունքից:

2009- ձերբակալվել են նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած երկու ցմահ դատապարտյալները` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:

2015-Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը սկսել է  Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը:  

2019-   Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.218- Հաննիբալը ջախջախել է հռոմեացիներին Տրեբիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում:

1737 —վախճանվել է իտալացի ջութակագործ Անտոնիո Ստրադիվարին:

1778 —ծնվել է անգլացի դերասան, ծաղրածու, ժամանակակից սատիրայի հայր հանդիսացող Ւոզեֆ Գրիմալդին:

1787– Նյու Ջերսին դարձել է ԱՄՆ-ի 3-րդ նահանգը:

1829 —վախճանվել է ֆրանսիացի կենսաբան Ժան Բատիստ Լամարկը:

1833 —առաջին անգամ հնչել է Ռուսական կայսրության հիմնը՝  «Աստված, ցարին պահպանիր»:

1856 —ծնվել է անգլիացի ֆիզիկոս, էլեկտրոնը հայտնագործած Շոզեֆ Ջոն Թոմսոնը: 1863 —ծնվել է Ավստրիայի էրցհերցոգ, Ավտրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը:

 1865 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 13-րդ լրացումը, որը արգելում է ստրկությունը:

1878 — (ըստ արխիվային տվյալների) ծնվել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Իոսիֆ Ստալինը:

1890 —ծնվել է ամերիկացի գյուտարար, ռադիոընդունիչների որոշ տեսակների ստեղծող Էդվին Արմսթրոնգը:

1892– առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

1904 –ծնվել է  ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր Ջորջ Սթիվենսը:

1921 —ծնվել է խորհրդային և ռուսական դերասան, ծաղրածու Յուրի Նիկուլինը:

1930 —ծնվել է խորհրդային և ռուսական նկարիչ, ռեժիսյոր, գրող Վլադիմիր Որոշիլովը, որը հանդիսացել է  «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հանրահայտ խաղի հաղորդավար և հեղինակ:

1940– Նացիստական Գերմանիայի կողմից հաստատվել է «Բարբարոսա» գործությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:

1946– ծնվել է ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը:

1953 —NTSC համակարգի օգնությամբ սկսվել է հեռարձակվել գունավոր հեռուստատեսությունը:

1958 —արձակվել է աշխարհում առաջին կապի արբանյակը:

1966– հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:

1973 — հիմնվել է Իսլամական զարգացման բանկը:

1980– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան Քրիստինա Ագիլերան:

1981 —առաջին թռիչքն է իրականացրել խորհրդային ստրատեգիական ռմբակոծիչ  Ту-160-ը:

2008 —Ֆրանսիան Եվրամիության 25 երկրների անունից ՄԱԿ է ներկայացրել հռչակագրի նախագիծ, ըստ որի կոչ է արվել ապաքրեականացնել հոմոսեքսուալ հարաբերությունները և քննադատել սեռական կողմնորոշման հիմքով մարդու իրավունքների ոտնահարումը:

2010– Թունիսում սկսվել է հեղափոխություն, որի արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինն 2011 թվականին հրաժարական է տվել:

2011-ԱՄՆ-ի բանակի վերջին ստորաբաժանումներն են դուրս բերվել Իրաքից:

2020 —Ռուսաստանի դաշնությունում ջուր է իջեցվել «Հյուսիսային բևեռ» ինքնալողացող սառցակայուն հարթակը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular