ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն տեխնոլուծումները` ոչ տեխնոլոգիական ոլորտներում. հայտնի են հաղթողները (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 15-ին կայացավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021թ-ի 2-րդ փուլի հաղթողների վկայագրերի հանձման արարողությունը:

Հաղթող ճանաչված 10 թիմերը կստանան 1.4 մլն դրամ մրցանակ՝

Archestr
Biohydrogen from waste
Digital Silk Road
Grey2Blue
Hovsepyan Technologies - Charents smart irrigation systems
LORIK
Ելակի կտոր
Թվինզ ՍՊԸ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Տեսլական

Չարենցավանից Գոռ Հովսեփյանը գաղափարների մրցույթի ամենակրտսեր հաղթողն է: Ստեղծել է «Չարենց» խելացի ոռոգման համակարգ, որն այդ կարևոր գործի բեռն իր վրա է վերցնում և որոշում, թե երբ է այն ճիշտ պահը, որ կարելի է ոռոգել բերքը:

«Ամբողջությամբ ծրագիրը կարող է կառավարվել հեռախոսի ծրագրի միջոցով, մարդը կարողանում է տեսնել բոլոր տվյալները, որը տեսնում է համակարգը, նաև դնեել սահմանային ռեժիմները, թե որի դեպքում պետք է կատարել ոռոգում, ժամը քանիսին,  ջերմաստիճանը, որից բարձր կամ ցածր լինելու դեպքում ոռոգում չպետք է կատարել»,- Tert.am-ին պատմեց Գոռը:

Երիտասարդներին մոտիվացրել են և տեխնոգաղափարների հրավառություն արել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործակցությամբ։

Ֆինանսական աջակցություն կստանա նաև Հրաչ Մինասյանը, որը Սյունիքում պասիվ արևային ջերմատանը ելակի սմարթ արտադրություն է հիմնել: Ասում է` ձմռանը զրոյից ցածր ջերմաստիճան չեն ունենում, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասը այլընտրանքային լուծումներով են լրացնում:

«Արդեն սկսել ենք ելակի լիկյորի արտադություն, որն այս պահին պիլոտային փուլում է, առաջին պրոդուկտը ստացել ենք ու գոհ ենք:  Յուրաքանչյուր երկրի հիմքը, իմ կարծիքով, գյուղատնտեսությունն է, սնունդը ստեղծելն է, իսկ մենք Հայաստանում նմանատիպ հնարավորություններ ունենք, բայց չենք կիրառում­»,- ասել է Գոռը:

Ֆիլիպ Մորիս ընկերությունը գոհ է արդյունքից`համոզված են ծրագիրը դեռ թևեր կտա հարյուրավոր երիտասարդների: Հայրտերի հիսուն տոկոսը մարզերից է եղել:

«Մենք շատ կարևորում ենք մարզերի մասնակցությունը, որովհետև ինչքան շատ ստղեծվեն թիմեր, այնքան արագ կզարգանա տվյալ ուղղությամբ, և ամեն ինչը կապակենտրոնացվի: Շատ կարևոր է գյուղատնետսությունը, տուրիմզը, թեթև արդյունաբերությունը, շինարարությունը»,- նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի գծով կառավարիչ Վիկտորիա Պողոսյանը:

Վիկտորիա Պողոսյանը վստահ է` հաջողության բանաձևը մեկ հարթակում տեխնոլոգիական և ոչ տեխնոլագիական բնագավառների հարմոնիան է:

Մանրամասները` տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular