ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին պատերազմում պարտության մեղավորներ է փնտրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գրում է, որ Հայաստանի իշխանությունները դեմ չեն պատերազմի ելքի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելուն: «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատել են նրանց  անպատասխանատու մանիպուլյատորներ լինելու համբավը, նրանք գործում են բացառապես անձնական իշխանության պահպանման նկատառումնեով, որը կատարվում է նույնիսկ  ինքնիշխանության մնացորդները տալու և  պետական ​​առանցքային ինստիտուտները, և առաջին հերթին բանակը վարկաբեկելու գնով։ Դա վերաբերում է նաև արտաքին քաղաքականության ոլորտին, որտեղ գործող իշխանությունների առաջարկով նպատակաուղղված կերպով առաջ են մղվում բացահայտ կեղծ և ոչ ադեկվատ թեզեր, որոնք վերաբերում են առաջին հերթին «Ղարաբաղի խնդրին» և ռուս-հայկական հարաբերություններին», - գրել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը «Ռազմաքաղաքական վերլուծություն» համացանցային ամսագրի իր հոդվածում։ Հրապարակման մեջ հիշեցվում է, որ Սիմոնյանը վերջերս Լեռնային Ղարաբաղ և Հայաստան այցելած ռուս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «հայ հասարակության մտքին» հասկացրել է, որ իբր «Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը»։ ԱԺ նախագահի հավաստիացումներով անցյալ տարվա պատերազմի ժամանակ Հայաստանը զինծառայողների թվի հետ կապված խնդիրներ չի ունեցել, բացակայել է բայրաքթարներին խոցելու ունակ տեխնիկան, իսկ այսօր պատերազմներում ոչ թե մարդիկ են հաղթում, այլ տեխնիկան։ Սակայն, ինչպես նշել է լրագրող Ալեքսանդր Անդրեասյանը, հարավային սահմանին Հայաստանը չուներ ոչ միայն նշանակալի ուժեր, այլ նաև պաշտպանության երկրորդ գիծ Գորիսի և Կապանի գնդերը ցրելուց հետո։ Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի զինտեխնիկայի բացակայությանը, որը կարող է խոցել բայրաքթարներ, Սիմոնյանը կամ տեղյակ չէ, կամ ուղղակի ստում է։ «Բայրաքթարները խոցվել են պատերազմի առաջին օրերին և բավականին հաջող։ Ուրիշ բան է այն, որ այն ժամանակ ըստ հրամանի ՀՕՊ-ի օպերատորները ոչ թե խոցման որոշում էին կայացնում ինքնուրուին, այլ չգիտես ինչու  պարտավոր էին դա համակարգել Երևանի հետ։ Օպերատորը պարտավոր էր զեկուցել Ստեփանակերտ, որտեղից էլ զեկուցվում էր Երևան, և արդեն այնտեղ որոշում էին խփե՞լ, թե՞ չխփել, և միայն դրանից հետո էր հրամանը նույն շղթայով հասնում  օպերատորին: Այդ ընթացքում «Բայրաքթարը» կարող էր ոչ միայն «անհետանալ ռադարից», այլ նաև հարվածներ հասցրել նույն ՀՕՊ համակարգին, ինչը, ընդհանուր առմամբ, և տեղի է ունեցել», - գրել է ռուս զինվորական լրագրող Սեմյոն Պեգովը։ Նրա խոսքով հայկական բանակում հիմնականում եղել են վատ պատրաստված «մոբիլիզացվածներ» և ժամկետային զինծառայողներ, որոնք հակադրվել են ադրբեջանական և թուրքական հատուկ նշանակության պրոֆեսիոնալ ջոկատներին։ Իսկ հայկական բանակում կենդանի ուժի որոշակի պակաս եղել է, պնդում է լրագրողը, ինչի մասին Սիմոնյանը չէր կարող չիմանալ: «Եթե Հայաստանում ինչ որ մեկը պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, ապա դա անելու մի քանի տարբերակ կա, այդ թվում՝ Լավրովի պլանը». - վստահեցրել է Սիմոնյանը։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ն օպերատիվ կերպով հիշեցրել է, որ այսպես կոչված «Լավրովի պլանը» փաստաթուղթ է, որի վերջին տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին են ներկայացրել կողմերին։ Փաստաթուղթը ոչ թե «Ղարաբաղի հանձնման» մասին է, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության աստիճանական կարգավորման.  յոթ շրջանների վերադարձ Բաքվին, բայց դա պարտադիր կապակցված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա իրավունքների ճանաչման հետ: Միաժամանակ, իրավական կարգավիճակի վերջնական որոշումը նախատեսված էր ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող հանրաքվեից հետո։ Կողմերը չեն մերժել այդ պլանը, չնայած հնարավոր չի եղել հասնել լիարժեք համաձայնության և խաղաղ կարգավորման հնարավորությունները բաց են թողնվել, և ոչ Ռուսաստանի մեղքով։

Փաշինյանն է հետևողականորեն քանդել բանակցային գործընթացի հիմքերը և դրանով իսկ պատերազմը դարձրել հնարավոր և անխուսափելի։ Իսկ արդեն պատերազմի ընթացքում որոշակիորեն մերժել է այն դադարեցնելու առաջարկները։ Հայաստանի 

ԱԱԾ-ի նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ այս դեպքում խոսքը պետական ​​դավաճանության մասին է։ «Նոյեմբերի 9-ին Ռուսաստանը տապալել է Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի համատեղ ծրագրի իրականացումը։ Նախատեսվում էր ամեն ինչ հանձնել պատերազմով։ Չի ստացվել. այն, ինչ ինչը արդեն իսկ խոստացվել էր Ադրբեջանին պետք է տրվեր պատերազմով, հետո Փաշինյանը դա հանձնել է իր իսկ հրամանով».- պնդում է Դավիթ Շախնազարյանը, և այդ կարծիքն արժանի է ուշադրության։ 

Այսօր Ադրբեջանը փորձում է կրկին օրակարգի հիմնական հարցերը՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և սահմանագծումը «կարել» ուժի դիրքերից։ Ավելին, նա ակնհայտորեն փորձում է հնարավորինս շատ տարածք գրավել մինչ սահմանազատման սկսվելը։ Ռազմական վերլուծաբան Հայկ Նահապետյանը չի կասկածում, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվածություն ունեն այդ հարցում, և դա թաքցնելու համար Փաշինյանը ամեն կերպ ցույց է տալիս, որ այդ տարածքները չի կարելի պահել, դրանք հանձնվում են հենց այնպես, բայց արյունով ու զոհերով։ Անդրեյ Արեշևի խոսքով, այդ սցենարը հաստատում է Ալիևի կոշտ հռետորաբանությունը, որը պնդում է, որ Երևանը պետք է կոնկրետ ժամկետ նշի «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։ Դրա մասին է խոսում նաև Փաշինյանի ագրեսիվ ու հիստերիկ պահվածքը, և որքան ժամանակ է անցնում, այնքան նա փորձում է մեղավորներ գտնել։ «Նախկին իշխանությունների հասցեին անվերջ մեղադրանքներն ուղեկցվում են Ռուսաստանի հասցեին ակնարկներով, որը իբր պատասխանատու է մի շարք ձախողումների և պարտությունների համար։ Այդ համատեքստում Ալեն Սիմոնյանի մանիպուլյատիվ հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրին» հավատարիմ քաղաքական ուժերի ջանքերի մի մասն են միայն իրականացնելու հայերին պետականության մնացորդներից զրկելու և Հայաստանը արևմտյան և արևելյան հարևանների  «հետնաբակի» վերածելու համար», – հայտարարել է Անդրեյ Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular