ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում համավարակը անկման փուլում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի վարակման հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում, իսկ մահերի թիվը շարունակում է մնալ երկնիշ թվի մակարդակում:

Այս թեմայով զրուցել ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե մասնագետն ինչպե՞ս է գնահատում համաճարակային իրավիճակը համաճարակաբանն ասաց․ «Սա կարելի է համարել կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքի ավարտ, իսկ մահվան դեպքերը նախկինում հիվանդացածների ծանր ձևերն են, որոնք դեռ երկու-երեք շաբաթվա ընթացքում կլինեն: Ամեն դեպքում մենք ունենք հիվանդներ և հիվանդությունը 2 և մի փոքր ավելի տոկոս մահաբերություն պահպանում է: Այնպես չէ, որ համավարակը ավարտվել է, ուղղակի մեզ մոտ՝ Հայաստանում, անկման փուլն է: Բայց սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է թուլանանք ու համարենք, որ հաղթահարել ենք համաճարակը: Սա համարվում է լուսավոր շրջան, որը պետք է օգտագործել՝ պատրաստվելու հաջորդ ալիքին»:

Անդրադառնալով քովիդի նոր օմիկրոն շտամին` համաճարակաբանն ասաց․ «Այո՛, նոյեմբերի 26-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է օմիկրոն շտամը անհանգստություն ներկայացնող շտամ: Դրանք մինչ այդ չորսն էին: Այսօր 50-ից ավելի երկրում առկա է օմիկրոն շտամը: Վիրուսի մասին առայժմ հայտնի է, որ ունի ավելի ինտենսիվ տարածման միտում, կլինիկական ծանրության առումով դեռևս վաղ է ինչ-որ եզրահանգման գալ: Համենայնդեպս, չկան այնպիսի տվյալներ, որ ավելի ծանր է կամ ավելի թեթև: Բայց այն, որ ավելի ինտենսիվ է տարածվում, արդեն իսկ մտահոգիչ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular