ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր լեգիտիմ միջոցները, որտեղ կարող են լինել հանրային քննարկումներ, շրջանցվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ․«Հաշվի առնելով, որ

1.«Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ:

2. Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում։

3. Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը։

4. Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները։

5. Հայկ Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը։

6. Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ:

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում»։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում գործընթացը, որը ծավալվում է Հայկ Մարությանի շուրջ իրավապաշտպանն ասել է․ «Համոզիչ չէ, քանի որ ավագանու նիստերի ժամանակ որևէ կերպ չի ակնարկվել և չի բարձրաձայնվել Հայկ Մարությանի թերացումների մասին, իսկ դա այն հարթակն է, որը պետք է հաշվետվողականության և թափանցիկության պահանջ դներ քաղաքապետի առաջ հատկապես քաղաքացիների պահանջների կատարման և կոռուպցիայի վերացման գործընթացներում: Եթե մինչ այժմ չեն կատարել, ուրեմն խնդիրն այլ է ու բուն խնդիրն ի հայտ է գալիս տարածված հայտարարության վերջին նախադասության մեջ, որում շոշափվում է Մարությանի՝ քաղաքական նոր հանգրվան գտնելու հարցը: Մինչ այս գործընթացի սկսումը մենք ականատես չենք եղել որևէ դժգոհության, որը քննարկվել է ավագանու նիստում, ինչը կապահովեր հանրության իրազեկվածությունը և հանրության առջև հաշվետվողականությունը, որ գոյություն ունի խնդիր, որին հետամուտ է լինում ավագանին: Ակնհայտ է, որ այստեղ կա ներկուսակցական շահերի բախում, ու եթե այդ մասին հանրությունը տեղեկանում է վարչապետի ընտանիքին պատկանող թերթի միջոցով, դա էլ ավելի վատ է, որովհետև մենք տեսնում ենք, որ բոլոր լեգիտիմ միջոցները, որտեղ կարող են լինել հանրային քննարկումներ, շրջանցվում են, և բերվում են կուլիսային խոսակցություններ, որտեղ մարդիկ կարող են միայն ինչ-որ բաներ ենթադրել»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular