ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է «Հայաստանի հմտություններ» մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

2012 թվականից Հայաստանի Հանրապետությունը դարձել է «Աշխարհի հմտություններ» միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու, թե ինչ կարևոր գործունեություն են ծավալում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Փոխնախարարի խոսքով՝ մրցույթը նաև լավ հնարավորություն է ուսանողների աշխատանքները տեսանելի դարձնելու առումով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում՝ Հայաստանի արդյունքները համադրելի դարձնելով այլ երկրների հետ:

«Վստահ եմ, որ այս մրցույթից հետո ուսանողներն ավելի մեծ ոգևորությամբ ու ջանքերով են շարունակելու սովորել, քանի որ այն ուղիղ ճանապարհ է՝ համալրելու այն կարևոր մասնագետների շարքը, որոնց կարիքն ունի մեր երկիրը: Այս մրցանակները միայն առաջինն են ուսանողների հաջողության մեծ ճանապարհին: Ցուցադրությունը նաև փաստում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կարճաժամկետ ծրագրերի ընթացքում ստացված արդյունքների կարևորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր ուսհաստատությունների մանկավարժներին և ուսանողներին կատարված մեծ աշխատանքի համար:

Նա նաև առաջարկել է քննարկել հաջորդ տարիներին դպրոցներին ևս այս միջոցառմանը մասնակից դարձնելու հնարավորությունը, քանի որ այն, ըստ փոխնախարարի, մասնագիտական կողմնորոշման շատ լավ դաշտ կարող է դառնալ:

Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը:

Ողջույնի խոսքերից հետո տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ոսկերչությունից ոսկե մեդալի է արժանացել Գյումրիի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Վարդան Գալստյանը, նորաձևության տեխնոլոգիայից՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի ուսանողուհի Աննա Բադալյանը, խոհարարությունից՝ Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ուսանողուհի Գայանե Սիմոնյանը, մեխատրոնիկայից՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Գոռ Դիլանյանը, վեբ տեխնոլոգիաներից՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Մելքոն Հովհաննիսյանը, իսկ ՏՏ ցանցային համակարգի կառավարումից՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Սամվել Հակոբյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների և վկայականների:

Նշենք, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթն անցկացվել է երկու փուլով: Նախընտրական փուլին մասնակցել են Երևանի և ՀՀ մարզերի 92 ուսանողներ: Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել 37 մասնակիցներ, որոնք իրենց վարպետությունն են ցուցադրել վեց հմտությունների գծով՝ «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» և «ՏՏ ցանցային համակարգի կառավարում»:

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները կմասնակցեն 2022 թվականին Շանհայում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին: Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներն արդեն 4-րդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալու և իրենց հմտություններով մրցակցելու 85 անդամ երկրների ուսանողների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular