ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ-ն նոր ռեկտոր ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի ռեկտոր ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին։

Նիստն անցնում էր դռնփակ, մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամ՝ նախագահ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Միակ թեկնածուն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն էր, նա համալսարանի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել սույն թվականի օգոստոսի 5-ին:

Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. մարտի 5-ին Երևանում:

1996թթ. ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը:

2000թ.՝ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, միևնույն ժամանակ ՀՀ պետական կառավարման դպրոցը՝ ստանալով պետական ծառայողի որակավորում: 2007թ.՝ ԵՊՀ կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ:

Վերապատրաստման մի շարք դասընթացներ է անցել՝ Երիտասարդ դասախոսների ծրագիր Վանդերբիլթի համալսարանում (JFDP) (2008թ., ԱՄՆ), Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր Տյուբինգենի համալսարանում (2010-2011թթ., Գերմանիա), ՀՀ դիվանագիտական ակադեմիա (2010թ., Երևան), հետդոկտորական ուսուցում Յեյլի համալսարանում (2012-2013թթ., ԱՄՆ): Հետազոտական աշխատանք է կատարել Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական և էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում (2014թ., Գերմանիա):

2003 թվականից դասավանդում է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնում, 2006-2008թթ.՝ Գավառի պետական համալսարանում, 2014թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական եւ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում: Հանրային քաղաքականության ինստիտուտ հետազոտական կենտրոնի համահիմնադիր է (2014թ.): 21.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար:

Միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների անդամ է:

Հեղինակ է մեկ մենագրության և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ունի երկու զավակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular