ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական բանակցությունները՝ ամոթի ու խարանի նոր աղբյուր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան չափազանց լուրջ է մոտենում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին և 37 տարվա դիվանագիտական փորձով դիվանագետ է նշանակելու որպես բանագնաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա նաև նշել է, որ ծրագրում են Հայաստանում հատուկ ներկայացուցչին նշանակել փետրվարի 14-15-ն ընկած ժամանակահատվածում։ Սերդար Քըլըչը, 1984 թվականից սկսած, աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում։ 2006-2008 թվականներին Թուրքիայի ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի հարցերով վարչության ղեկավարի օգնականի պաշտոնն է զբաղեցրել, 2008-2010 թվականներին Բեյրութում եղել է Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թվականներին եղել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, 2012-2014թթ.՝ Տոկիոյում, 2014-2021թթ.՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանը: Այսպիսի կենսագրություն ունեցող անձի նշանակումը վկայում է հարևան պետության տրամադրվածությունը՝ սեփական շահերը ամեն գնով առաջ մղելու վերաբերյալ։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում դժվար է գտնել համարժեք փորձառություն ունեցող դիվանագետի, սակայն կան փորձառու, տարբեր միջազգային բանակցություններում հմուտ դիվանագետներ, որոնք կարող են հավասարը հավասարի հետ բանակցել թուրքերի հետ, պնդել և առաջ մղել հայկական շահերը։

Հայկական կողմն առայժմ չի հայտնել իր թեկնածուի անունը, բայց և չի հերքել մամուլում տարածվող տեղեկությունները, թե այդ առաքելությունը հանձնարարվելու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ 31-ամյա Ռուբինյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո նշանակվելով ԱԳ փոխնախարար։ Ապա եղել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Չունի ո՛չ համապատասխան փորձ, ո՛չ բանակցելու հմտություններ։ Նրա կենսագրության միակ ուշագրավ հատվածը 2017-2018 թվականներին ստացած կրթությունն է․․․Ռուբինյանը «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը։ Թերևս, հասկանալի է, որ եթե այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի նման անձը, ապա մեր խնդիրները կբազմապատկվեն, իսկ Հայաստանի շահերը ոտնատակ կլինեն։

Ռոբերտ Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular