Ինչպե՞ս ուտել և նիհարել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱնհրաժեշտ է գրագետ ձևով ընտրել ուտելիքները, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել հիանալի կազմվածքը: Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բաղադրատոմսեր, որոնց օգնությամբ հեշտությամբ կնիհարեք՝ առանց քաղցի զգացողության:
Սրճային յոգուրտ

Վերցնում ենք ցածր յուղայնության յոգուրտը, ավելացնում 100 գր թունդ սուրճ և 2-3 գդալ սև շոկոլադ: Ստացված զանգվածը լավ խառնում ենք գդալով կամ բլենդերով և կարող ենք զարդարել մանրացրած նուշով:
Բանանով թեյ

Կես բանանը հարել բլենդերով՝ ավելացնել մի քանի հատիկ սև հաղարջ: Ավելացնել սառը կանաչ թեյ և լավ խառնել:
Գինի խմեք
Եթե երեկույթի կամ ֆուրշետի եք մասնակցում, ավելի լավ է աղցանների ու փոքրիկ բրդուճների փոխարեն մի բաժակ կարմիր գինի վերցրեք, մի երկու հատիկ խաղող կամ որևէ տեսակի պանիր:
Անի Գևորգյան