ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծաղր և կմկմոցներ՝ Վահան Քերոբյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը առանձնահատուկ տաղանդ ունի տարբեր անհեթեթ իրավիճակներում հայտնվելու։ Միևնույն ժամանակ շարքային ստախոս է, ով հետ է կանգնում իր իսկ խոսքերից։ Երեկ էլ նա Ազգային ժողովում հայտարարել է, թե մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այս տարի իրական տնտեսական աճը սպասվածից ավելի շատ է։

«Սա թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսպիսի գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ-երկու տարի առաջ։ Երբ տարեվերջին թվերն ամփոփվեն, իրական տնտեսական աճը 10%-ից ավել չի լինի»,- ասել է Վահան Քերոբյանը։

Դեռ ամիսներ առաջ նախարարը հայտարարել էր, թե հրաժարական կներկայացնի, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի։ Ազգային ժողովի նիստում էլ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հստակ հարցադրում արեց այդ կապակցությամբ։ Քերոբյանը, բնականաբար սկսեց խուսանավել, կմկմալ, թե ինքը կառչած չէ աթոռից։

«Իմ աշխատանքի արդյունավետությունը իր գնահատականը ստանա տարեկան արդյունքներով։ Եթե ինչ-որ պահի կհամարվի, որ թերանում եմ, համաձայն կլինեմ որոշման հետ»,- հայտարարել է Քերոբյանը։

Ըստ էության, այս վարքը վկայում է, որ Քերոբյանը բնավ էլ մտադիր չէ պահել իր տղամարդավարի խոստումը և պատասխանատու լինել երկնիշ տնտեսական աճ չապահովելու համար։ Հիմա էլ ուղիներ է մտմտում, փնթի «կռուտիտներ», որպեսզի խուսափի պաշտոնանկ լինելու հեռանկարից։ 

Տարոն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular