ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի բարդույթներն ու քաղբանտարկյալների աճող թիվը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թվականի իշխանափոխությունը հոգեբանական խորը տրավմաներ է առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ընդամենը երեք տարում հարյուր հազարավորների սիրելի առաջնորդը «սիրո և համերաշխության» ավետաբերից վերածվեց «պարտության ու թշնամության» աղետաբերի, իսկ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցողից՝ ամենաատելի կուսակցապետի։ Այսպիսի շրջադարձը ունակ էր հոգեպես ոչնչացնելու նույնիսկ ավելի ամուր մարդկանց, ուր մնաց մեկին, ով նույնիսկ իր ղեկավարած խմբագրությունում էր աչքի ընկնում հոգեպես անհավասարակշիռ վարքով։ Այս պայմաններում, բնավ էլ տարօրինակ չէ, որ Փաշինյանը մահու չափ ատում է յուրաքանչյուր գործչի, ով համարձակվում է թեկուզ ՏԻՄ-երում հաղթել իրեն ու իր խամաճիկներին։

Վերջին օրերին աննախադեպ արագությամբ համալրվում են քաղբանտարկյալների շարքերը, երեկ էլ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրին» ջախջախիչ պարտության մատնած Մամիկոն Ասլանյանն է կալանավորվել։ Օրենքի գերակայության կարգախոսներով իշխանության եկած թիմն այսօր պարզապես թքած ունի բոլոր նորմերի վրա։ Իհարկե, նրանք էլ են հասկանում, որ իշխանությունը կորցնելուց հետո կանգնելու են ոչ միայն պատմության, այլև իրական դատաստանի առջև, պաշտոնի փոխարեն ճաղապատ խուց են տեսնելու, անձնական կոմֆորտն էլ փոխարինելու են քննիչի հետ հարցաքննություններով։

Այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիրն» ու իր տխրահռչակ պարագլուխը չունեն այլ ելք, քան Հայաստանի Հանրապետությունը վերածել սովորական բռնապետության, իշխանությունն էլ պահել ոստիկանների օգնությամբ։ Կկարողանա՞ն անել դա․ Կարծում ենք՝ ոչ։ Հայաստանի Հանրապետությունը չունի այսպիսի ռեսուրսներ, և քարոզչական կեղծ թեզերը, իշխանական մեդիան, «առանց հացի տեսարանները» երկար չեն կարող ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը։ Մյուս կողմից, նա կարող է իշխանությունը պահել արտաքին ազդեցության շնորհիվ, սակայն դա էլ երաշխիքներ չի տալիս նրան։ Նույնիսկ Փաշինյանի արտաքին հովանավորները գիտակցում են, որ օգտագործելուց հետո հարկավոր է դեն նետել նման անպետք առարկան։ Իսկ Հայաստանի քաղաքացիները երկար չեն հանդուրժի իրենց իսկ ձեռքով բերած փոքրիկ բռնապետին ու նրա հիստերիկ ջղաձգումները։

Վահրամ Շահինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular