ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Ռուսաստանը Հայաստանին չի դավաճանել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru–ն գրում է, որ  Հայաստանում էական հակառուսական տրամադրություններ չկան, հանրապետությունում մարդիկ միշտ հավատացել են, որ միայն Ռուսաստանի հետ հնարավոր առավելագույն մերձեցմամբ կարելի է երաշխավորել սեփական անվտանգությունը: Այդ մասին  հայտարարել է ավստրիացի քաղաքագետ, բ.գ.թ. Մարտին Մալեքը: Փորձագետը համաձայն չէ այն պնդման հետ, թե իբր Ռուսաստանը չի օգնել Հայաստանին: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմը բազմաթիվ հարցեր է թողել և դրանցից մեկը նոյեմբերի 8-ին Շուշիի անկումից հետո ադրբեջանական բանակի հարձակումը Ստեփանակերտի վրա դադարեցնելու հարցն է։ «Հայկական դիմադրությունը դրանից հետո չէր կոտրվել, բայց խիստ թուլացել էր, իսկ ադրբեջանական բանակը կարող էր գրավել Ստեփանակերտը, ինչը կնշանակեր «Արցախի Հանրապետության» վերջը։ Ինչո՞ւ նրանց կանգնեցրին: Այդ հարցի ամենահավանական պատասխանը եղել և մնում է այն, որ Մոսկվան հզոր քաղաքական, և ոչ միայն, ճնշում է գործադրել Բաքվի վրա: Այդ մասին են վկայում նաև ռուսական տարբեր բաց աղբյուրները»,- ասել է փորձագետը։ Որպես օրինակ նա բերել է Վլադ Բեժինի հոդվածը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի կարող իր հայ դաշնակցին զիջել թշնամուն, քանի որ Երևանում դա կդիտվի որպես բացահայտ դավաճանություն, հատկապես այն փաստի ֆոնին, որ Ադրբեջանի բանակն ավելի ուժեղ և ժամանակակից է, և նրան աջակցում է Թուրքիան։

Բացի այդ, Մալեքը հիշեցրել է 2020 թվականի աշնանը ռուսական Կասպյան նավատորմի կողմից Բաքվի անմիջական մերձակայքում իրականացված զորավարժությունները, որոնք չէին կարող պատահական լինել։ Նրա խոսքով, այդ գործողությունները հետագայում գրեթե աննկատ են մնացել հասարակության լայն շրջանակների կողմից։ Բացի այդ, փորձագետը նշել է Վագների մասնավոր ռազմական ընկերությունը, որը ենթադրաբար կարող էր մասնակցել նաև Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ռազմական գործողություններին։ Սակայն փորձագետը նաև նշել է, որ այս հարցում հստակություն չկա։

Մալեկը, այնուամենայնիվ, կարծում է, որ Ռուսաստանը կարող էր Հայաստանի համար ռազմական առումով ավելին անել, քան արել է։ «Ռուսաստանի հարաբերական պասիվությունը բացատրվում է նրանով, որ նա ցանկանում էր ստիպել Փաշինյանին վճարել իրենից «վանվելու» և դեպի Արևմուտք «շրջվելու» համար (չնայած իրականում ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չի ունեցել): Այսինքն մենք օգնում ենք միայն ակնհայտ պրոռուսական ռեժիմներին և քաղաքական գործիչներին, իսկ դուք մեզ համար բավականաչափ ռուսամետ չեք»,- նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular