ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանային նշանակության միջանցք է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ հարաբերությունները կարգավորելու հարցերով զբաղվող հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու: Հայաստանը հայտարարել է, որ ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթաց սկսել:

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի նոր զարգացումների մասին` թուրքագետը ասել է. «Նախապայմանները միջազգային պրակտիկայում անհարիր երևույթներ են, հատկապես անմիջական հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համատեքստում, այն էլ ինչ-որ մի երրորդ երկրի, այսինքն Ադրբեջանի շահերի պատճառաբանությամբ: Այդ նախապայմանները երեքն էին՝ չհիշատակել 1915 թվականի Ցեղասպանության մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը և ճնշում գործադրել հայկական Սփյուռքի վրա, որ դադարեցնեն հակաթուրքական գործունեությունը, այսինքն Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Սրանցից առաջինը արդեն Բայդենի ապրիլի 24-ին Ցեղասպանության ճանաչումից հետո օրակարգից դուրս է մղվել: Բայդենն իր հայտնի ելույթում փաստացի վավերացրել է Ներկայացուցիչների պալատի, Սենատի ընդունած բանաձևերը: Երկրորդ նախապայմանը՝ ստիպել արցախահայությանը՝ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, այսօր փաստացի Արցախի Հանրապետություն որպես այդպիսին, արդեն գոյություն չունի, նրա հայկական մնացած հատվածը վերածվել է ռուսական զորանոցի: Ինչ վերաբերում է Սփյուռքին, հիմնականում Ամերիկայում էին ամենակատաղի պայքարը մղում, Բայդենն էլ արդեն ընդունել է Ցեղասպանությունը: Այսքանից հետո, ես չգիտեմ՝ ի՞նչ նախապայման պետք է ներկայացնեն: Ըստ երևույթին, շեշտը դնելու են «Զանգեզուրի միջանցքի» վրա: Այդ միջանցքը տարածաշրջանային նշանակության միջանցք է: Այսինքն դա սովորական միջանցք չի, դա Լաչինի միջանցքը չի: Մոսկվան շահագրգիռ է այդ միջանցքի բացմամբ՝ մտածելով, որ դրանով կկասեցնի ԱՄՆ-ի վերադարձը Հարավային Կովկաս: Դե գիտենք, որ Մինսկի խումբը 44-օրյա պատերազմի արդյունքում փաստորեն գոյություն չունի, Պուտինին հաջողվեց Ֆրանսիային և ԱՄՆ-ին դուրս մղել գործընթացից, դրանով վերջ տվեց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում, հիմա էլ ուզում է վերադարձի ճանապարհը փակել, որ հանկարծ նրանք չվերադառնան: Սակայն Բայդենը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում և Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է, որ ԱՄՆ-ն վերադարձել է տարածաշրջան: Այդ վերադարձը որպեսզի կիսատ չմնա, պետք է վերականգնի նաև իր ներկայությունը Հարավային Կովկասում: Դրա համար էլ ԱՄՆ-ն չի թողնի, որ Ռուսաստանը միանձնյա տնօրինի՝ համարելով Ղարաբաղի հարցը փակված: Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը չի ավարտվել, քանի որ որոշված չէ Ղարաբաղի կարգավիճակը: Որքան էլ Լավրովը ասի՝ ոչ կարգավիճակ, ոչ կարգավորում, իրենք Լավրովին չեն լսելու: Եթե այս ընթացքում Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որին իմ խորին համոզմամբ հետևելու է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Սև ծովը վերածվելու է ՆԱՏՕ-ի ծովի, ահագին խնդիրներ են առաջանալու Պուտինի համար: Այդ խնդիրները մեզ համար այնքանով են կարևոր, որ հանգիստ թողնի Հայաստանը: Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանի նկատմամբ Պուտինի նկրտումները չեն սպառվել»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular