ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի ընկերության կոնտրաբասներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:

Մշակույթի և սպորտի նախարարությունից, Արման Պադարյանի նշմամբ՝ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողների, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթաց, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասները: Հայաստանում, կարելի է ասել, այդ գործիքը «Կարմիր գրքում» է գրանցված:

Ըստ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության՝ գիտակցելով, որ առանց որակյալ գործիքի անհնար է կատարողական բարձր մակարդակի հասնել, Ֆիլհարմոնիկը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը կից «Շալջյան ընտանիքի» դրամաշնորհի շրջանակում ձեռնարկել է կոնտրաբասների ձեռքբերման աշխատանքները, ինչն այնքան էլ դյուրին գործընթաց չէր, քանի որ պատվերին հաջորդել է համավարակը՝ իր բոլոր հետևանքներով: Կոնտրաբասները համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ Երևան են հասել մոտ երկուսուկես տարի անց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular