ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խումբ ներկայացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է մեկ տարուց ավելի, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրը մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝ քրեական գործեր են հարուցում և կալանավորում գերեվարված և վերադարձած զինծառայողներին:

Ստացվում է մի իրավիճակ, երբ երկիրը պատերազմի առջև բացած, խայտառակ ապաշնորհությամբ պատերազմը վարած, երկրի անվտանգությունը հնարավոր ամենացածր շեմի իջեցրած, առանց որևէ ապահովագրության զինծառայողներին սարսափելի վիճակում դրած, կամավորներին առանց պատրաստելու անծանոթ տարածքներ տարած, լիարժեք զինամթերք ու պաշտպանական միջոցներ չտրամադրած, բունկերներում թաքնված իշխանությունն այսօր քրեական պատասխանատվության է ենթարկում գերեվարվածներին:

Արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվում գերիների հետվերադարձի հարցում, դժվարանում է միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը:

Իշխանության անպատասխանատու գործողություններին անմիջապես հաջորդում է ադրբեջանական կողմի ակտիվ աշխատանքը՝ ուղղված միջազգային հանրությանն ու ինստիտուտներին, որտեղ նրանք Հայաստանը համեմատում են «Ստալինյան ճամբարների» հետ, և կոչ անում ադրբեջանական իրավապաշտպաններին իրականացնել Հայաստան վերադարձած զինվորների իրավունքների պաշտպանություն՝ փաստելով, որ «հեռու չէ այն պահը, երբ Երևանում վերադարձածներին կվերաբերվեն ավելի վատ, քան Բաքվում»: Ավելի ուժեղ ապտակ Հայաստանին դժվար էր պատկերացնել:

Դրան հաջորդում է Ալիևի իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս չի հապաղում օգտվել Փաշինյանի ստեղծած հնարավորությունից և, խոսելով մեր ռազմագերիների մասին, անում է ցինիկ հայտարարություն. «Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրեցինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»:

Միգուցե Նիկոլի շրջապատում չկա որևէ մեկը, ով նրան կզգուշացներ այսպիսի զարգացման հնարավորության մասին, միգուցե նրա թիմակիցները չունեն բավարար համարձակություն և մարդկային որակներ՝ նրան ուղղելու համար, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք: Պետք չէր լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունը չի կարող մնալ անհետևանք։

Իսկ հիմա Ալիևն է գերիներին առաջարկում ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Միգուցե Նիկոլը չի հասկանում, թե մարդկայնորեն ինչպիսի ծանր հարված է հասցնում ռազմագերիների ծնողներին և հարազատներին, բայց մի բան գոնե պետք է պատկերացնի, որ իր և իր թիմակիցների անպատասխանատու հայտարարությունների և գործողությունների պատճառով բարդ է լինելու միջազգային հանրությանը համոզել՝ գործադրել լուրջ ջանքեր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular