Օմիկրոն շտամը 70 անգամ ավելի արագ է բազմանում բրոնխներում, քան դելտան. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի օմիկրոն շտամը 70 անգամ ավելի արագ է բազմանում պացիենտների բրոնխների հյուսվածքներում, քան դելտա շտամը։ Սա պարզել են հոնկոնգցի գիտնականները։
Բայց դրա հետ մեկտեղ օմիկրոնը 10 անգամ ավելի դանդաղ է բազմանում թոքերում, եւ դրա համար մասնագետները հույս ունեն, որ վարակը ավելի հեշտ կհաղթահարվի։
Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն. գիտնականները հետազոտել են թոքերի հիվանդություններ ունեցող պացիենտների հյուսվածքների նմուշները եւ համեմատել կորոնավիրուսի, դելտա եւ օմիկրոն շտամների սկզբնական տարբերակի ակտիվությունը։ Չնայած բրոնխիալ վարակը կարող է ավելի հեշտ հաղթահարվել օրգանիզմի կողմից, հոնկոնգցի մասնագետները մտահոգ են, որ օմիկրոնը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել։
Մասնագետները նաեւ մտահոգ են պատվաստանյութերի իմունային պատասխանից օմիկրոնի խուսափելու կարողությունից։ Դա կարող է առաջ բերել պացիենտների ցիտոկինային գրոհ՝ սուր բորբոքում, որն առաջ է գալիս իմունային համակարգի գերգրգռվելուց։ Այդ վիճակը պոտենցիալ առումով մահացու է։