ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեքենան նոր թափ է հավաքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս անթաքույց և ծայրաստիճան անբարոյական արշավ են սկսել ընդդիմության ներկայացուցիչների դեմ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երեկ ձերբակալվել է և ներգրավվել որպես մեղադրյալ։

Վանաձորի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ Ասլանյանը, որի առաջնորդած դաշինքը դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններում ստացել է առավելագույն՝ 38.7 տոկոս ձայն, ըստ իրավապահների, առերևույթ չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, պաշտոնեական կեղծիք կատարել։ Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Դեկտեմբերի 20-ին կայանալու է Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում էլ քաղաքապետ են ընտրելու։ Այս քայլով փաշինյանական իշխանությունները փորձում են կանխել Ասլանյանի վերընտրությունը։

Նիկոլ Փաշինյանն անձնական վիրավորանք է համարում իր ընտանիքի սերտ բարեկամ Արամ Խաչատրյանի պարտությունը, ամեն ինչ անում է՝ ՀՀ երրորդ քաղաքում իրերի դրությունը հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի» փոխելու համար։ Երեկ ԱԱԾ է հրավիրվել և որպես վկա հարցաքննվել ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Իսկ ԱԺ մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին երեկ տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ հրավիրել էին Գլխավոր դատախազություն։ Նրանց հրավիրել էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ծանոթանալու իրենց վերաբերող գույքի ուսումնասիրություններին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի գույքի վրա կալանք է դրվել։ Դատարանը երեկ երկամսյա կալանք նշանակեց ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, իսկ մեկ այլ Նարեկի՝ Սամսոնյան ազգանունով, ձերբակալեցին նախօրեին։ Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ սարսափելի և վտանգավոր բան է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության դեմ, և ընդդիմության դեմ լայնածավալ ռեպրեսիաները երկու նպատակ ունեն՝ նախ, թուլացնել ընդդիմությանը, և, երկրորդ, նմանատիպ շոուներով շեղել հանրության ուշադրությունը։

Տիգրան Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular