ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ ներկայությունը հույսեր է արթնացնում, որ սահմանազատման գործընթացը կլինի իրավական հիմքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել, նաև հանդես եկել ճեպազրույցով՝ քննարկումները համարելով նշանակալի։

Այս մասի զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցինշ թե ի՞նչ արդյունք տվեց այդ հանդիպումը ու ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դրանցից՝ քաղաքագետը պատասխանել է․ « Կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ շատ կարևոր է կայացած հանդիպման փաստը։ Ըստ էության սա պատերազմից հետո առաջին անգամ էր, որ եռակողմ բանաձևին զուգահեռ որևէ այլ գործնական միջոցառում է կազմակերպվում, որի կազմակերպիչը Ռուսաստանը չէ և դա իսկապես կարևոր է։ Ցավոք սրտի, կարող ենք ասել, որ բրյուսելյան հանդիպումը չունեցավ որևէ գրավոր արձանագրում, ինչպես, օրինակ Սոչիի, Մոսկվայի հանդիպումների պարագայում էր: Կարևոր էր, որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներում նշվեց ԵՄ փորձագետների անհրաժեշտության մասին: Քանի որ արձանագրվել է, որ սահմանների ճշգրտման գործընթացը լինելու է երկկողմ, այսինքն լինելու են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Ռուսաստանն ունենալու է փորձագիտական ներգրավվածություն, հիմա ճիշտ աշխատանքի ու Արևմուտքի բավարար շահագրգռվածության դեպքում մենք կունենանք հնարավորություն թույլ չտալու, որպեսզի այս գործընթացում լինի միայն, այսպես ասած, ռուսական արբիտրաժը, այլ լինի և՛ Եվրամիության, և՛ ռուսական խորհրդատվական ներկայություն: Ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև ԵՄ ներկայությունը հույսեր է արթնացնում, որ այդ գործընթացը կլինի իրավական հիմքի վրա, որը ձեռնտու է հայկական կողմին, քանի որ իրավական բոլոր հիմքերը հօգուտ մեզ են, իսկ եթե միայն ռուսական խորհրդատվությունը կամ «արբիտրաժը» լիներ, մեծ կասկածներ ունեմ, որ գործընթացն իրավական հունով ընթանար, շատ հավանական է, որ ամեն բան կգնար քաղաքական հունով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular