ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղդասարով. Ղարաբաղում Հայաստանի պարտության պատճառը Փաշինյանի դավաճանությունն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

sm.news-ը գրում է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի Հայաստանում իշխանության գալը դարձել է ղարաբաղյան պատերազմում երկրի պարտության հիմնական պատճառը: Նման կարծիք է հայտնել  ռուս քաղաքագետ, պատմաբան, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հիմնախնդիրների փորձագետ Սեմյոն Բաղդասարովը: Նրա խոսքով, այն բանի արդյունքում, որ Ռուսաստանը չկարողացավ ամրապնդվել Հայաստանում, 2018 թվականին իշխանության եկավ մի մարդ, ով սերտորեն կապված էր Արևմուտքի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ։ Խոսքը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ «Մենք հաճախ ենք ասել, որ Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ի աշխարհի ամենամեծ դեսպանատներից մեկը։ Իր կառուցման ժամանակ՝ 2005 թվականին, այն իսկապես աշխարհի ամենամեծ դեսպանատունն էր՝ ավելի քան 90 հազար քառակուսի մետր տարածք ավելի քան երկու հազարանոց անձնակազմով: Փոքր Հայաստանի ինչի՞ն է պետք նման հսկայական ամերիկյան դեսպանատունը։ Ամեն ինչ շատ պարզ է. Միացյալ Նահանգները մեծ աշխատանք են կատարել Հայաստանը Ռուսաստանից անջատելու համար, քանի որ դա կնշանակի Ռուսաստանի ներկայության ավարտ Հարավային Կովկասում դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է փորձագետը։ Բաղդասարովը վստահ է, որ Հայաստանը միտումնավոր է հեռացվել Ռուսաստանից, և այս հարցում հնարավոր է եղել որոշակի հաջողությունների հասնել։  «Բրիտանացիները, և հատկապես ամերիկացիները, ակտիվորեն են աշխատել այնտեղ, ռուսաֆոբական տրամադրություններ են ստեղծել ամենատարբեր անհեթեթություններ տարածելով, մասնավորապես, որ Հայոց ցեղասպանության մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը։ Այսպիսով, առաջ են մղվել նաև Թուրքիայի շահերը։ Իսկ հիմա իշխանության է եկել մի հայտնի գործիչ, ես նրա անունը չեմ անի, ով սկսել է ամեն ինչ անել, որպեսզի ի վերջո այդ խնդիրը լուծվի։ Ղարաբաղյան պատերազմում պարտությունն առաջին հերթին դավաճանություն է Հայաստանի ղեկավարության կողմից։ Նման պարտությունից հետո հայկական բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ասել է, որ վերլուծություններ ու եզրակացություններ պետք չեն, ամեն ինչ լավ է»,- հեգնել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular